Հինգշաբթի, 25.04.2024, 14:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » Նոր ֆիլմ` Ֆանի Արդանի եւ Ժեռառ դե Պարդիեի մասնակցությամբ
13:21
Նոր ֆիլմ` Ֆանի Արդանի եւ Ժեռառ դե Պարդիեի մասնակցությամբ
Ժեռառ դե Պարդիե
Շուտով ռուս հանդիսատեսի դատին կհանձնվի Ֆանի Արդանի դերակատարմամբ նոր ֆիլմ: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանրաճանաչ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ֆիլմի նկարահանումները կատարվել են Ռուսաստանում եւ ավարտվել վերջերս: «Այդ ֆիլմը Ռասպուտինի մասին է, որին էլ մարմնավորում է Ժեռառ դե Պարդիեն»,- ասաց նա' հույս հայտնելով, որ ֆիլմը լայն տարածում կգտնի հանդիսատեսի շրջանում: «Իհարկե, եղել են իմ մասնակցությամբ ֆիլմեր, որոնք հաջողություն չեն ունեցել, սակայն, միեւնույն է, ես նկարահանվելու ընթացքում երջանկություն եմ ապրել»,- խոստովանեց դերասանուհին: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին' նա նշեց, որ շարունակելու է նույն թափով աշխատել թե' որպես թատրոնի եւ կինոյի դերասանուհի, թե' որպես ռեժիսոր: Այն հարցին, թե որն է իր կերտած ամենասիրելի կերպարը, դերասանուհին նշեց, որ այդ հարցն իրեն պետք է տալ միայն մահվան մահճում: «Գուցե հենց վաղը նկարահանվի այն ֆիլմը, որը ես կսիրեմ ամենից շատ»,- ասաց նա:

Ֆ. Արդանը նաեւ թատրոնի դերասանուհի է, սակայն այդ ոլորտում ոչ այնքան հաջողակ: «Ես բավականին կանոնավոր կերպով խաղում եմ թատրոնում, եւ կարծում եմ, որ թատրոնը մաքրում է դերասանի արյունը»,- նշեց նա: Դերասանուհին խոստովանեց նաեւ' նա սիրում է սերիալներ դիտել, բայց այնպիսինները, որոնք երկար են շարունակվում, ոչ թե ամեն սերիայում ավարտ ունեն: «Ինձ դուր են գալիս ամերիկյան սերիալները, որտեղ խոսքի ազատությունն ավելի է դրսեւորված, քան ֆիլմերում»,- ասաց նա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658049/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 661 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0