Շաբաթ, 20.04.2024, 05:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » ՆՈՐ ԳԻՐՔԵՐ- «ՎԷՄ» Համահայկական Հանդէսի Հերթական Համարը
14:15
ՆՈՐ ԳԻՐՔԵՐ- «ՎԷՄ» Համահայկական Հանդէսի Հերթական Համարը
Յուլիսի սկիզբներին լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2011 թ. թիւ 2(34)ը, որի «Խմբագրականը» նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի նախօրէին Հայաստանի ու հայութեան առջեւ ծառացող նոր մարտահրաւէրների գաղափարա-քաղաքական երեւոյթների քննութեանը: Հանդէսի «Հիմնաքարեր» բաժնում տեղ են գտել հայագիտական կարեւոր առարկաների՝ գրականագիտութեան ու պատմագիտութեան առջեւ կանգնած տեսական ու մեթոտաբանական հիմնահարցերի քննութեանը նուիրուած երկու հրապարակումներ, որոնց հեղինակների՝ ակադեմիկոս Սերգէյ Սարինեանի եւ գիտութիւնների թեկնածու Սերգէյ Աղաջանեանի եզրակացութիւններն ու առաջարկներն ունեն ոչ միայն գիտատեսական, այլեւ գործնական-կիրառական նշանակութիւն:

Ուշագրաւ է «Պատմութիւն» բաժնում լոյս տեսած ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկէն Յարութիւնեանի «Այսպէս կոչուած Աղուանքի էթնիկ եւ քաղաքական պատմութեան մի քանի հարցեր» հիմնարար ուսումնասիրութեան առաջին մասը, որը նոր հայեցակարգով է քննում օտար հեղինակների կողմից «Կովկասեան Ալպանիա» անունը ստացած երկրի պատմութիւնը: Այն ունենալու է իր շարունակութիւնը՝ համապատասխան քարտէզի միջոցով ընթերցողին ներկայացնելով ողջ արեւելեան Այսրկովկասի հնագոյն ցեղային կազմը՝ դրանից բխող ուշագրաւ եզրակացութիւններով:

Գրականագէտ Ալբերտ Մակարեանը Փարիզի Նուպարեան մատենադարանից ձեռք բերած «Թատրոն» լրագրի (1874-1877) ամբողջական հաւաքածուի հիման վրայ հրապարակել է «Յակոբ Պարոնեանի «Պտոյտ մը Պոլսոյ թաղերու մէջ» ակնարկաշարի նորայայտ տարբերակները» ուսումնասիրութիւնը: Նրանում առարկայական փաստերի եւ համեմատութիւնների միջոցով հեղինակն ապացուցում է, որ Յակոբ Պարոնեանի գրական ժառանգութեան մասը կազմող՝ մի ողջ հատորի ծաւալ ունեցող անտիպ նիւթերը դեռեւս իրենց հրատարակիչին են սպասում:

«Վէմ»ի 2011 թ. թիւ 2(34)ում տեղ են գտել նաեւ յոբելեանական բնոյթի հրապարակումներ. արուեստագիտութեան դոկտոր Աննա Ասատրեանը Առնօ Բաբաջանեանի ծննդեան 90ամեակի հետ կապուած՝ քննութէան է ենթարկել ականաւոր երգահանի հարուստ ժառանգութիւնը, իսկ պատմաբան Արմէն Մարուքեանը ներկայացրել է 2011ին իրենց ստորագրման 90 տարին բոլորող՝ Մոսկուայի ու Կարսի պայմանագրերի միջազգային-իրաւական գնահատականը:

Ուշադրութեան է արժանի նաեւ ՀՅԴ Մեծ դատավարութեան թղ-թածրարների հերթական փաթեթը, որում ներկայացւում են ցարական Օխրանայի կողմից որպէս դաշնակցական ամբաստանուած ու ձերբակալուած մի շարք ականաւոր հոգեւորականների դատական գործերը:

«Վէմ»ի 2011 թ. թիւ 2(34)ում տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ հրապարակումներ՝ սեպագիր արձանագրութիւններում պահպանուած` Արարատի մասին յիշատակութիւնների, Նոպելեան մրցանակակիր Էլիաս Քանեթիի ինքնակենսագրութեան մէջ տեղ գտած՝ թուրքական բարբարոսութիւններից մազապուրծ «Տխուր հայի» կերպարի եւ այլ թեմաների վերաբերեալ:


Աղբյուր`http://asbarez.com/arm/104839/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 653 | Ավելացրեց: admin | Տեգեր: «ՎԷՄ» Համահայկական Հանդէս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0