Ուրբաթ, 19.04.2024, 19:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 31 » Նոր հրատարակություն. Ներսես վրդ. Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունքը»
00:37
Նոր հրատարակություն. Ներսես վրդ. Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունքը»
Ներսես վրդ. Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունքը»
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ներսես վարդապետ Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունքը» գիրքը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ արժեքավոր այս աշխատությունը երկու գրքից բաղկացած մենագրություն-դասագիրք է, որը Մելիք-Թանգյանը գրել է Պետերբուրգում համալսարանական իր կրթությունն ավարտելուց հետո: Այս աշխատանքը նվիրված է հայոց կանոնական իրավունքի հարցերի քննարկմանը եւ եկեղեցական իրավունքի մի համապարփակ ձեռնարկ է հայ իրականության մեջ:

Այս գործը երկար տարիներ եղել է հայ հոգեւորականության սեղանի գիրքը եւ ծառայել է որպես դասագիրք Հայոց Եկեղեցու հոգեւոր ճեմարաններում: Այսօր էլ Ն. Մելիք-Թանգյանի աշխատությունը մնում է դեռեւս միակ հրատարակված գիրքը հայկական կանոնագիտական գրականության մեջ, որը նախատեսված է Հայոց Եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման համար:

Գիրքը առաջաբանով եւ ծանոթագրություններով հրատարակության է պատրաստել պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանը: Տպագրությունն իրականացվել է Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի ՙ«Զգոն Եպս. Տեր-Հակոբյան Հիմնադրամի» մեկենասությամբ:


Աղբյուր`http://news.am/arm/news/72510.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 965 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Հայոց եկեղեցական իրավունքը», Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Ներսես վրդ. Մելիք-Թանգյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0