Հինգշաբթի, 28.03.2024, 18:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Նոր նշանակում
18:11
Նոր նշանակում
 տ. Հակոբ քահանա ԽաչատրյանՕգոստոսի 2-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի երիտասարդական հոգեւոր խորհրդի հոգեւոր հովիվ է նշանակվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» մայր միության հոգեւոր հովիվ տ. Հակոբ քահանա Խաչատրյանը: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց հոգեւոր խորհուրդը մի մարմին է, որը համակարգում է թեմական կառույցից ներս գտնվող երիտասարդաց միությունների գործունեությունը: Արարատյան հայրապետական թեմի առաջին երիտասարդաց միությունը (այսօրվա «Արարատ») ստեղծվել է 1989թ.-ին Ա.Հ.Թ. առաջնորդական փոխանորդ տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի տնօրինությամբ (ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ):

Երիտասարդաց միությունների նպատակն է՝ երիտասարդների շրջանում հոգեւոր, ազգային կրթության իրականացումը եւ եկեղեցու առաքելությանը մասնակից դարձնելը: Այս նպատակով թեմի երիտասարդաց միություններում կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, այցելություններ, ուխտագնացություններ, ընդհանրական աղոթքներ, խոկման արարողություններ, ինչպես նաեւ գործում են համակարգչային, լրագրողական, անգլերենի, երգի ու պարի եւ այլ խմբակներ:


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96513/view

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 759 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հակոբ քահանա Խաչատրյան, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0