Ուրբաթ, 19.04.2024, 08:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Նոր փաստեր Մինասի որմնանկարների տեղափոխման վերաբերյալ
19:29
Նոր փաստեր Մինասի որմնանկարների տեղափոխման վերաբերյալ
Մինաս
Ի պատասխան Մինասի Գյումրիում գտնվող որմնանկարների տեղափոխման դեմ հանդես եկող գյումրեցիների բողոքի հունիսի 14-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մինաս Ավետիսյան» տուն-թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը քննադատելով գյումրեցիներին ասել է. «Այս տարիներին կարելի էր մի հատ պահակ նշանակել բյուջեի հաշվին»,- ապա ավելացրել է, որ որմնանկարները «քացով խփել-ջարդել են, վրան անշնորհք բառեր են գրել, բարբարոսաբար են վերաբերել»:

Նույն ասուլիսի մյուս բանախոսը՝ Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանն էլ իր հերթին է մեղադրանքներ հնչեցրել, գրեթե կրկնելով Արման Ավետիսյանի խոսքերը. «Կարող էին չէ՞ գոնե պահակ կարգել այնտեղ, նորմալ պայմաններ ստեղծեին: Որմնանկարներն անմխիթար վիճակում էին՝ աչքերը ծակ, վրան անպարկեշտ բաներ էին նկարված»:

Մեր ձեռքի տակ առկա են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև վերը նշած անձանց կողմից տրված հարցազրույցների տեսաձայնագրություններ, որոնք ճիշտ հակառակն են ապացուցում: Ներկայացնում ենք ՀՀ Մշակույթի նախարարության «Անալիտիկսարք» - մեկ ՓԲԸ նախագահ Ժ.Ավետիսյանին հասցեագրված 2010 թվականի հուլիսի 7-ի գրությունը, որով դրվատել են Մինաս Ավետիսյանի որմնանկարների պահպանմանն ուղղված նրա երկարամյա ջանքերը:

Հ.Գ. «Շիրակ կենտրոնի» ձեռքի տակ Մինասի որմնանկարների Գյումրուց տեղափոխելու, այսպես ասած, ոդիսականի վերաբերյալ առկա այլ փաստաթղթերը և հետաքրքրաշարժ տեսագրությունները www.shirakcentre.org վեբ կայքում կտեղադրվեն առաջիկայում:

 
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_23598.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 731 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0