Չորեքշաբթի, 24.04.2024, 16:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Նունե Եսայան
15:55
Նունե Եսայան
 Նունե Եսայան
"Sold out ”. 10-րդ ձայնասկավառակը` միայն երկրպագուների համար

Նունե Եսայանն արդեն 20 տարի բեմում է:). այս տարին նրա համար հոբելյանական է, բայց մեծ շուքով նշել չի պատրաստվում` չի սիրում, երբ հատուկ համերգներ կամ մեծարման երեկոներ են կազմակերպում. "Ուղղակի կլինի համերգ, որը կհայտնի այդ մասին”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին, ով օգոստոսի 15-ին ներկայացրեց իր նոր` թվով 10-րդ  ձայնասկավառակը:

"Sold out ”-ի շնորհանդեսն առանձնացավ մինչ օրս կայացած նմանօրինակ միջոցառումներից. եղավ շնորհանդես-հանդիպում, որը կազմակերպել էին երգչուհու երկրպագուները: "NY” ֆան ակումբն արդեն 10 տարուց ավել է` Նունեի կողքին է. երգչուհու հետ ընդհանուր հայտարարի էին եկել եւ որոշել, որ շնորհանդեսին պետք է լինեն միայն իրենք ու ձայնասկավառակի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած մարդիկ:

"Հաճախ ենք հանդիպում մեր սիրելի երգչուհու հետ, ում առաջինը մենք ենք "Հայ երգի թագուհի” անվանել, նրան անակնկալներ մատուցում, քննարկում նրա գործերը: Բեմական գործունեության 20 եւ ձայնասկավառակի 10 հոբելյանական թվերը լի են լինելու անակնկալներով ”,- վստահեցրին ֆան-ակումբի անդամները, որոնք երգեցին հատուկ Նունեի համար:


"Ուզեցի, որ այսօր ինձ հետ լինեն այն մարդիկ, ովքեր ամենից շատ են սպասում իմ աշխատանքին` երկրպագուներս ու ձայնասկավառակում ընդգրկված 14 երգերի   հեղիակները: Ես կազմակերպչական հարցերին չեմ խառնվել, ամեն ինչ երկրպագուներս են արել, ինչի համար շնորհակալ եմ”,- նշեց Նունե Եսայանն ու հավելեց,  որ ձայնասկավառակի դիզայնով զբաղվել է Հրանտ Երիցկինյանը. "Չէի ուզում հատուկ նկար լիներ վրան, Հրանտն էլ առաջարկեց օգտվել մամուլի` իմ մասին եղած հրապարակումներից,  այդպես էլ արեցինք,  որոշեցինք այն "Sold out ”անվանել: Առաջ հաճախ էի սկավառակներ թողարկում, կարծում եմ` շուտով կլինեն նույն տեմպով, ինչպես նախկինում էր:)”:

"Նունեի հետ վաղուց եմ ծանոթ, բայց մեր համագործակցությունը սկսվել է վերջերս, շատ ուրախ եմ, որ նման երգչուհի ունենք` լավ ձայն, բեմին համապատասխան տվյալներ, լավ կին, նրան նորանոր հաջողություններ եմ ցանկանում”,- ասաց Սրբուհի Ստամբոլցյանը:

Անուշ Ալեքսանյանն էլ, ով հեղինակն է երգչուհու մի քանի երգերի, նշեց, որ շատ է սիրում Նունեին եւ ունի գործեր, որոնք ասես հատուկ նրա համար լինեն. "Դրական, հանգիստ մարդ է, լավ մայր, լավ կին ու շատ լավ երգչուհի, նրան ստեղծագործական նոր բարձրունքներ եմ մաղթում ”:

Ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա միակ երգիչը Համլետ Գեւորգյանն էր: Համլետին "թույլ էին տվել” մասնակցել հանդիպմանը, քանի որ նրա եւ երգչուհու դուետն ընդգրկված է  "Sold out ”-ում. "Նունեին բոլորս ենք շատ սիրում, ժողովուրդն է սիրում, թող շատ երկար տարիներ լինի բեմում ու գործունեության  20-ամյակի փոխարեն 50-ը , 60-նն ու ավելին նշենք”:

"Այս ձայնասկավառակի ստեղծման  ողջ ընթացքին ներկա եմ եղել,  միշտ խոսել ենք Նունեի հետ, քննարկել, խորհուրդներ են եղել, որոնց հաջորդել են նաեւ շտկումները: Ուրախ եմ, որ այն արդեն պատրաստ է: Շատ եմ սիրում Նունեին, սիրում եմ նրա երգերը: Շուտով 10-րդ ձայնասկավառակին կավելանան նորերը: Ես ու որդիս էլ մեր ներդրումն ունենք "Sold out ”–ի ստեղծման գործում:)”,-նշեց Ավո Խալաթյանը:

Երգչուհին նաեւ բարեգործական հիմադրամ ունի, որն իր գործունեությունը վաղուց է սկսել. "Նպատակն է բացահայտել անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին: Ես վաղուց եմ նման գործերով զբաղվել, բայց այդ մասին չի խոսվել, մոտ մեկ տարի է` կա հիմնադրամը: Հիմա  բարեգործական համերգ ենք կազմակերպել, ողջ հասույթը  տրամադրվելու է տաղանդավոր երեխաներին”:

Բարեգործական համերգային ծրագիրը կկայանա օգոստոսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում. Նունե Եսայանն ու ընկերները կերգեն հանուն տաղանդների:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5-%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1034 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նունե Եսայան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0