Ուրբաթ, 26.04.2024, 20:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Նպատակ ունենք հայկական ազգագրական պարերը տարածել ժողովրդի մեջ. Տիգրան Մարտիրոսյան
15:53
Նպատակ ունենք հայկական ազգագրական պարերը տարածել ժողովրդի մեջ. Տիգրան Մարտիրոսյան
«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնություն
«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է երկու ամիս առաջ՝ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբի անդամներով: «Տեսնելով «Կարինի» «Մենք ենք, մեր պարերը» միջոցառումները, որոնք ամեն ամիս անցկացվում են «Նարեկացի» արվեստի միությունում ու Կասկադում, ոգևորվեցինք ու որոշեցինք նման միջոցառումներ էլ մենք անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

«Նպատակը նույնն է, ինչ Գագիկ Գինոսյանինը՝ տարածել հայկական ազգագրական պարերը ժողովրդի մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ պարերը հիմնականում անցկացվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
Նրա խոսքով՝ պարերը հիմնականում տեղի են ունենում կիրակի օրերին՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ:

«Երբ սկսեցինք Բանգլադեշում, մարդիկ սկզբում մի տեսակ զարմացած, մի տեսակ վախեցած, անգամ թարս էին նայում, հետո շարքերն ընդյալնվեցին»,- նշեց նախաձեռնության անդամը՝ ընդգծելով, որ իրենց հնարավորության դեպքում՝ եթե ազատ են լինում, միանում են նաև «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի անդամները:

«Սկզբնապես որոշել էինք տարբեր վայրերում պարել, բայց տեսանք, որ այդպես արդյունք չենք ստանում: Մի տեղ պետք է արվի, որ մարդիկ տեսնեն, շարքի մեջ մտնեն: Այն մարդիկ, ովքեր առաջին անգամ մեզ տեսնելով ծիծաղում էին, հիմա իրենք մեզ հետ միասին, մեր կողքին պարում են»,- ասաց Տ.Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կարին» համույթին՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանին:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30372.html

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 802 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Պարենք հայերեն» երիտասարդական նախա, Կասկադ, Տիգրան Մարտիրոսյան, Կարին, «Նարեկացի» արվեստի միություն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0