Ուրբաթ, 19.04.2024, 01:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը` հոկտեմբերի 23-30-ին
18:40
«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը` հոկտեմբերի 23-30-ին
 Նռան հատիկ
«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 23-30-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հասմիկ Կարապետյանը, նախընտրական փուլը մեկնարկել էր ապրիլի սկզբին:

Կազմկոմիտեն դիտել է բոլոր թատերական խմբերի ներկայացումները, եւ արդեն հստակեցվել են այն 40 խմբերը, որոնք մասնակցելու են հոկտեմբերին կայանալիք փառատոնին: Դրանցից երկուսը Վրաստանից են, չորսը' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, մեկը' Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից: Արտերկրից թատերական խմբերն ընտրվել են նախապես ուղարկված տեսաձայնագրությունների միջոցով: Փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ներկայացումները կլինեն Համազգային պետական թատրոնում, ինչպես նաեւ «Մետրո» թատրոնում:

Փառատոնն անցկացվել է 10 տարի, այդ տարիների ընթացքում ձեռք է բերվել բավական փորձառություն: Այն, ինչպես եղել է, այնպես էլ կմնա ոչ մրցույթային: Հ. Կարապետյանը նշեց, որ նման նախաձեռնությամբ ցանկանում են թատերական, մշակութային ուրախ տոն ստեղծել երեխաների համար:

Փառատոնը կազմակերպում է «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան, որի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձեւավորմանը, համախմբել եւ համակարգել գործող մանկապատանեկան թատերախմբերին, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը: «Նախաբեմ»-ը կարեւորում է նաեւ թատերական շարունակական կրթության զարգացման հիմնահարցերը:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է 2000 թ.-ից: 2004 թ.-ին «Նռան հատիկ»-ն ընդգրկվել է ՀՀ կառավարության «Երեխաների հետ տարվող աշխատանքների 2004- 2012թթ. ազգային ծրագրում»: Այն անցկացվել է ՀՀ կառավարության եւ Մշակույթի նախարարության հովանավորությամբ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660454/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 607 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նռան հատիկ, փառատոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0