Հինգշաբթի, 28.03.2024, 13:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 21 » Նշանակումը դրական ընդունվեց
13:07
Նշանակումը դրական ընդունվեց
Սանահին
Մեր օրերում ցանկացած անձի նշանակումը այս կամ այն պաշտոնում հաճախ ոչ միանշանակ է ընդունվում, ծավալվում են կուլիսային խոսակցություններ: Վերջերս դաշնակահար Լեւոն Ջավադյանի՝ Ազգային օպերային թատրոնի փոխտնօրենի պաշտոնում (արտաքին կապերի եւ համերգային գործունեության կազմակերպման գծով) նշանակվելու փաստը, սակայն, արվեստագետների շրջանում դրական ընդունվեց:

Լ. Ջավադյանն ուսանել է Երեւանի կոնսերվատորիայում, ապա Տալլինի եւ Հելսինկիի երաժշտական ակադեմիաներում: Միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Նորվեգիայում (1985թ.) անցկացված հեղինակավոր մրցույթի: Մենահամերգներով հանդես է եկել արտերկրում: Լ. Ջավադյանը մեզանում առավել հայտնի է իբրեւ դաշնակահար-կոնցերտմայստեր: Այս մասով նա քանիցս արժանացել է լավագույն կոնցերտմայստերի տիտղոսի: Եղել է «Էստոնիա» օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր եւ Ֆինլանդիայի «Սովոլինա» միջազգային փառատոնի կոնցերտմայստեր: Նա համագործակցել է այնպիսի մեծանուն երգիչների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Իրինա Արխիպովան, Ռենատո Բրուզոնը, Բրայն Տյորֆելը, Բարսեղ Թումանյանը եւ այլք: 1997-ից երաժիշտն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում, Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ է:

Յուրաքանչյուր նոր նշանակված պաշտոնյա սկսում է սեփական մտահղացումներն իրականացնելու ծրագրեր առաջադրելուց, որո՞նք են դրանք: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեցինք Լ. Ջավադյանին:

Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ վերջին շրջանում օպերային թատրոնի մեներգիչները ծավալել են միջազգային գործունեություն՝ մասնակցելով արեւմտյան թատրոնների ներկայացումներին, բալետային խումբն էլ իր արվեստն է ցուցադրել Թուրքիայում, ԱՄԷ-ում, աշնանն էլ պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ Մերձավոր Արեւելքում՝ Քաթարի Հանրապետությունում, բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանն էլ Մեծ թատրոնի բալետային խմբի հետ «Սպարտակ» է ներկայացրել ԱՄՆ-ում եւ այլն: Նշեց նաեւ վերջին երկու տարում մեր թատրոնի հրավերով իտալացի բեմադրիչ Մ. Կորրադիի «Աիդա» եւ մեծանուն խորեոգրաֆ Յու. Գրիգորովիչի «Սպարտակ» ներկայացումների երեւանյան պրեմիերաների, ինչպես նաեւ նվագախմբի արտիստների տարբեր կազմերով անսամբլային մենահամերգների փաստը: Պարոն Ջավադյանը հիշեցրեց, որ թատրոնն ունի համատեղ իրականացված ներկայացումների փորձ, օրինակ բերելով Վրաստանի Պավլիաշվիլու անվան եւ մեր օպերային թատրոնների Երեւանում բեմադրած Մոցարտի «Դոն Ժուանը» եւ այլն:

«Առաջինը մտածում եմ մեր թատրոնի անդամակցության մասին «Օպերա- Եվրոպա» կամ «Օպերա-Ամերիկա» կազմակերպություններին: Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ սկսած թատրոնի տարբեր խմբերի գեղարվեստական ղեկավարներից, մենակատարներից՝ մինչեւ թեկուզեւ ոչ հարուստ, բայց այսօրվա խաղացանկային որոշ ներկայացումները: Օրինակ, ընդգրկվելով «Օպերա-Եվրոպայում», որի կազմում է 36 օպերային թատրոն, ավելի դյուրին կդառնա մենակատարների փոխանակումը, մինչեւ անգամ համատեղ ներկայացումներ կյանքի կոչելը»,- ասաց Լ. Ջավադյանը: Նա հավելեց նաեւ, որ նույնիսկ անհրաժեշտ է օպերային երգիչների եւ բալետի արտիստների գալա-համերգների անցկացումը: Հարցին, թե ունենալով նման բարձրակարգ ուժեր, ինչո՞ւ չանցկացնել օպերային երգիչների կամ բալետային արտիստների միջազգային փառատոներ, փոխտնօրենը ասաց, որ դրանք պահանջում են մեծ ֆինանսներ, հետո էլ շարունակեց. «Այս մասով երկկողմանի արդյունավետ կլինի համագործակցությունը Հայաստանում գործող դեսպանատների հետ: Ներկայացումների ու երեկոների առումով մեր թատրոնը այդ փորձն ունի»: Նա հատկապես նշեց Իտալիայի դեսպանատան աջակցությամբ ժամանակին Վերդիանա գալա համերգի եւ 2010թ. «Աիդա» օպերայի իրականացումը եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ու օպերային թատրոնի համատեղ աշխատանքը՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», տեղեկացնելով, որ վերջինի ձեռագործ շքեղ կոստյումները Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի աշխատանքների արդյունք էր: Ի դեպ, այդ ակադեմիայի ակադեմիկոսներ են Էդ. Միրզոյանը, Հ. Չեքիջյանը, Ալ. Հարությունյանը եւ Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
 
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95939/view

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 742 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լեւոն Ջավադյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0