Ուրբաթ, 29.03.2024, 02:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Օձունի հոգևոր հովիվը պատասխանել է «Չե'նք լռելու» նախաձեռնությանը
16:28
Օձունի հոգևոր հովիվը պատասխանել է «Չե'նք լռելու» նախաձեռնությանը
Արմեն
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվը լինելով՝ մշտապես հետևում եմ Օձունին վերաբերվող   նորություններին:  «YouTube» -ում  տեսնելով   «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնություն  իրեն կոչող խմբավորման կողմից «Անտերությունից կործանվող սրբավայրեր. բացառիկ կադրեր» եկեղեցիների  նկարների շարքը` ցավով և զարմանքով այնտեղ գտանք  Օձունի եկեղեցին  (իրականությանը  չհամապատասխանող նկարով):  Նկար, որ նկարվել  էր  մինչև

տանիքների  խոտածածկի  մաքրումն ու սալիկների նորոգումը:  Այդ շարքում Օձունի եկեղեցին ավելորդ էր, եթե չասենք՝ վիրավորական, որովհետև  Օձունի եկեղեցին անտեր չէ: Եկեղեցին ունի հոգևոր հովիվ,  հզոր համայնք և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության «Հուշարձանների վերականգնման  և պահպանության»  վարչության հոգատար ձեռքերում:

Օձունի  եկեղեցին  վերոհիշյալ   ֆոտոպատմության  մեջ  ներկայացված  էր, որպես տասներեքերրորդ   դարի կառույց,  որը նույնպես չի համապատասխանում  իրականությանը: Այն   կառուցվել է Տրդատ երրորդ արքայի  և Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից  303-313թթ. նախաքրիստոնեական  տաճարի վայրում: 720- 728թթ. Սուրբ Հովհան Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցու կողմից ավելացվել են չորս գմբեթակիր սյուները, գմբեթը և քարե կամարակապերը:  Այդ մասին հստակ գրված է Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու մոտ:

Վերոհիշյալ  եկեղեցիների շարքում բազմաթիվ կեղծիքների կարելի  է հանդիպել: Օրինակ` Հաղպատի  վանքի  մեծ  գավթի երթիկից  ջրահեռացման փոսիկում թափված ջուրը նենգաբար  ներկայացված  է որպես անտերության  արդյունք, իսկ Ախթալայի Աստվածամոր  որմնանկարի  դեմքը ՝1793թ. լեզգիների կողմից հրանոթով քանդած, որպես անտերության հետևանք:

Շարքում  կա եկեղեցի, որը նույնիսկ դուրս է ՀՀ սահմաններից և, հայկական լինելով, գտնվում է Վրաստանի տարածքում:  ՀՀ  իշխանությունները և եկեղեցին չեն կարող վերջինիս  պահպանությամբ զբաղվել:

 Ներկայումս  Օձունում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանի անմիջական վերահսկողությամբ: Սույն հոդվածի նպատակն է թույլ  չտալ  «Չե՛նք լռելու» -ին  անտեղի շահարկել  Օձունի եկեղեցին, քննադատել Վեհափառ  Հայրապետին  և  ՀՀ վարչապետին , ում հանձնարարականով  Մշակույթի նախարարը վերականգնվելիք հուշարձանների ցանկի մեջ ներառել է նաև Օձունի տաճարը:

«Չե՛նք լռելու»- ից պահանջում ենք  ոչ թե լռել , այլ հավաստի տեղեկություններ ներկայացնել  լայն հասարակությանը և մարդկանց մոլորության մեջ չգցել:

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ`
Տեր Վրթանես քհն. Բաղալյան


Աղբյուր`http://hetq.am/arm/news/3665/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 784 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձե, Օձուն, Տեր Վրթանես քհն. Բաղալյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0