Ուրբաթ, 26.04.2024, 17:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Օգնող ձեռքեր. երկու արվեստագետ թուրք-հայկական «բարեկամության» հուշարձանի այլընտրանք են ստեղծում
14:41
Օգնող ձեռքեր. երկու արվեստագետ թուրք-հայկական «բարեկամության» հուշարձանի այլընտրանք են ստեղծում
բարեկամության
Ըստ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի` Մեհմեդ Աքսոյի հեղինակած հուշարձանի (Կարսի արևելյան հատվածում տեղադրված հուշարձանն ապամոնտաժվել է) այլընտրանք հանդիսացող «Օգնող ձեռքեր» նախագիծը, որը պատրաստել են երկու հոլանդացի արվեստագետներ, քաղաքական ուղերձ չի պարունակում, սակայն ընթացիկ բանակցությունների համար պարարտ հող է ստեղծում. նախագծի հեղինակները մարդկանցից վերցնում են նրանց ձեռքի գիպսե դրոշմակնիքը:

Ստամբուլի Փանգալթի թաղամասում և Թաքսիմ հրապարակի հարևանությամբ անցորդները կարող են սյուրռեալիստական տեսարանի ականատես դառնալ. ձեռքի հսկա քանդակ` հին սայլի վրա: Սակայն քանդակը նախատեսված չէ մետաղաջարդոնի ընդունման կետի համար. այն երկու հոլանդացի արվեստագետների շրջիկ նախագիծն է` կապված արվեստի և քաղաքականության երկխոսության հետ:

Վութեր Օսթերհոլթը և Էլկե Յուիթենթուիսն ամբողջ օրը շրջում են Ստամբուլում իրենց հին սայլով, որի վրա դրված է Մեհմեդ Աքսոյի` տարակարծությունների տեղիք տված քանդակի` «Մարդկայնության հուշարձանի» կրկնօրինակը: Նրանք խնդրում են մարդկանցից իրենց ձեռքի դրոշմակնիքը թողնել գիպսի վրա:

Աքսոյի հեղինակած քանդակը տեղադրվել էր Կարսի արևելյան հատվածում և նվիրված էր թուրք-հայկական բարեկամությանը: Սակայն հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ընթացքում 35 մետրանոց «Մարդկայնության հուշարձանն» «այլանդակություն» էր անվանել և պահանջել էր ապամոնտաժել: Կարսի քաղաքապետարանի մեջլիսն անմիջապես արձագանքել էր վարչապետի կարգադրությանն ու որոշել ապամոնտաժել հուշարձանը` ասելով, որ այն ապօրինի է կառուցվել պահպանվող տարածքում:

«Բանավեճերի ժամանակ Թուրքիայում էինք և զգացինք, որ քանդակի շուրջ բազմաթիվ իրարամերժ կարծիքներ կային,- վերջերս «Հյուրիեթ դեյլի նյուզին» տված հարցազրույցում ասել է Յուիթենթուիսը: - Մենք սկսեցինք հարց ու փորձ անել քաղաքական քարոզչության մեջ հուշարձանների դերակատարության մասին և որոշեցինք «Մարդկայնության հուշարձանի» այլընտրանք ստեղծել, որը կարող է ոչ թե խորհրդանշական «բարություն», այլ քննադատություն, դիմադրություն և մերժում ենթադրել»:

«Երբ մեր սայլով շրջում ենք, բազմաթիվ մարդիկ կանգնում և հարցնում են` ինչ է սա և ցանկանում են զրուցել,- ասում է Յուիթենթուիսը: - Մենք հարցնում ենք նրանց կարծիքը քանդակի և դրա շուրջ բանավեճի վերաբերյալ: Մենք նաև խնդրում ենք նրանց ձեռքի դրոշմակնիքը: Մենք ասում ենք, որ իրենք որոշեն, թե ինչ ժեստ են կամենում անել դրոշմակնիքը թողնելիս. մեծ մասն ընտրում է ձեռքսեղմումը, հաղթանակի նշանը և բռունցքը»:

Մինչ օրս նախաձեռնության հեղինակները հավաքել են 105 դրոշմակնիք: Օսթերհոլթը և Յուիթենթուիսն ասում են, որ նախագծի վերջում այդ բոլորը կտանեն Կարս և կթողնեն այնտեղ, որտեղ ժամանակին վեր էր խոյանում հուշարձանը:


Աղբյուր`http://www.armenianow.com/hy/arts_and_culture/31121/armenian_turkish_monument_humanity

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 573 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մեհմեդ Աքսոյ, հուշարձան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0