Շաբաթ, 20.04.2024, 05:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 4 » Օգոստոսի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կփակվի Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսը
13:09
Օգոստոսի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կփակվի Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսը
 Հակոբ Հակոբյան
Օգոստոսի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում փակվելու է «Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ավարտին նախորդող տասն օրերի ընթացքում` օգոստոսի 4-14-ը, սրահի մուտքը կլինի անվճար:

«Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսը բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2011 թ. մայիսի 14-ին «Արծիվ» սրահում: Ցուցահանդեսում ներկայացված 28 գեղանկարները և 10 քանդակները ներկայացնում են արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր շրջաններ: Հակոբյանի ներկայիս գործերն առավել խոհափիլիսոփայական բնույթ ունեն` սիմվոլիզմի ընդգծմամբ: Նկարչի հիշողություններից ներքին տեսողությամբ ծնված սիրո ու պայքարի, կյանքի ու մահվան գաղափարները դրսևորվում են բնության գրկում զետեղված մանեկենների, զգեստների, գործիքների արտահայտիչ լուծումներով:

Հակոբ Հակոբյանը ծնվել է1923թ-ի մայիսի 24-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:1952-1954թթ Եգիպտոսի հայկական գաղութի հովանավորությամբ Փարիզում սովորում է Անդրե Լոտտի, ապա Գրան-Շոմիեր ակադեմիայումª Էդուարդ Գոերգի մոտ, 1959-1961թթ մասնակցում է Ալեքսանդրիայի առաջին և երկրորդ բիենալեներին: Եգիպտոսի թանգարանները ձեռք են բերում նրա գործերից: Տաս լավագույն աշխատանքները նվիրում է Հայաստանի ազգային պատկերասրահին: 1962 թ-ից Աշնանն ընտանիքով տեղափոխվում է Հայաստան: Հինգ տարի բնակվում է Լենինականում (այժմ` Գյումրի), ապա տեղափոխվում Երևան: 1996թ-ին Ընտրվում է Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի անդամ:

Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՊՀ երկրների մի շարք քաղաքներում և ՄերձԲալթիկայում և Մերձավոր Արևելքում: Արժանացել է Հայաստանի պետական մրցանակի և ժողովրդական նկարչի կոչման ոսկե մեդալի Անդրկովկասի առաջին բիենալեում, ԽՍՀՄ պետական մրցանակի, «Մեսրոպ Մաշտոց» պետական շքանշանի,Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Սբ.Սահակ» և «Սբ. Մեսրոպ» շքանշանների:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75343/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 683 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Հակոբ Հակոբյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0