Հինգշաբթի, 25.04.2024, 22:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Օգոստոսի 21 լրացավ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 60-ամյակը
02:11
Օգոստոսի 21 լրացավ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 60-ամյակը
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս
Գարեգին Բ-ն ծնվել է 1951թ., Խաթուն և Գրիգոր Ներսիսյանների ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Ոսկեհատ գյուղում: 1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով այն, նշանակվել է տեսչի օգնական՝ միաժամանակ ճեմարանում դասավանդելով ''Նոր Կտակարան'':

1972 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա։ 1972 թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում։ 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ ու շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում։ 1979 թ. ուսանել է Զագորսկիում՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր Ակադեմիայի ասպիրանտուրայում։

1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին՝ Առաջնորդական Փոխանորդ։ Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ և տիտղոս։

1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։

Գարեգին Բ-ն հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում:

Նա 1990 թ.-ից Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է, և 1999թ.-ից Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսուցչապետն է։ Ներկայումս Նորին Սրբությունը ճեմարանում դասավանդում է ''Քարոզխոսություն'' առարկան:


Աղբյուր`http://www.mamul.am/am/news/761/%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%AC%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B6-%D5%BD-%D6%85-%D5%BF-%D5%BF-%D5%A3%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%AB%D5%B6-%D5%A2-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-60-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A8

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 576 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0