Ուրբաթ, 26.04.2024, 14:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Օրբելյանների տոհմի հազարամյակը կնշվի Երևանում կայանալիք համեևգով
21:45
Օրբելյանների տոհմի հազարամյակը կնշվի Երևանում կայանալիք համեևգով
Կոնստանտին Օրբելյան
Այսօր` հունիսի 24-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել մամլո ասուլիսով: Ասուլիսը ներկայացրել է հունիսի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը` նվիրված Օրբելյանների ընտանիքին: Կայանալիք համերգն իր ներկայությամբ և կատարումներով կպատվի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը: Որպես հրավիրյալ դիրիժոր համերգին հանդես կգա նաև Մաեստրոյի եղբորորդին` անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը:
 
Պետ. Ֆիլհարմոնիկը` Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, այդ տոնական համերգում կհյուրընկալի ամերիկյան աշխարհահռչակ Յեյլի շրջանավարտների երգչախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ջեֆրի Դումա): 1998թ. հիմնադրված այս երգչախումբը բաղկացած է ամենատարբեր մասնագիտության շրջանավարտներից` բժիշկներ, ֆիզիկոսներ և այլ բնագավառների մասնագետներ, ում գերագույն նպատակն է գեղարվեստորեն հարստացնել և գեղեցկացնել իրենց միջավայրը, այն հասարակությունը, որտեղ ապրում են կամ ելույթ ունենում: «Ստեղծագործությունները, որ կներկայացնենք այս համերգում, լիովին արտահայտում են մեր երգչախմբի արժեհամակարգը, այն է` հավատալ, որ միասին երգելը և երաժշտարվեստի շուրջ համախմբվելն ի զորու է փոխել մեր կյանքը դեպի լավըե, -նշում է երգչախմբի ղեկավար Ջեֆրի Դուման:
 
Տոնական համերգին կմիանա նաև ՙՓարոս՚ կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Րաֆֆի Միքայելյան): Որպես մենակատար հանդես կգա Մետրոպոլիտեն օպերայի երիտասարդ աստղ, հայազգի տենոր Եղիշե Մանուչարյանը, ում ամերիկյան հեղինակավոր մամուլն այսօր դասում է իր սերնդի ամենահեռանկարային տենորների շարքում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սյուզաննա Մելքոնյանը (սոպրանո) և ամերիկացի հանրահայտ բարիտոն Ջոն Ռուզը ևս հանդես կգան որպես մենակատարներ:  Համերգի շրջանակներում տեղի կունենա նաև Օրբելյաններին Յեյլի համալսարանի հատուկ մրցանակի հանձնումը:


Աղբյուր`http://www.arminfo.am/armenian/culture/article/24-06-2011/09-10-00

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 690 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0