Հինգշաբթի, 18.04.2024, 08:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Օրդուի համալսարանի թուրքերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը դեմ է արտահայտվել Օրդուի պատմական հունական և հայկական տների վերականգնմանը
18:14
Օրդուի համալսարանի թուրքերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը դեմ է արտահայտվել Օրդուի պատմական հունական և հայկական տների վերականգնմանը
 Օրդուի պատմական հունական և հայկական տների վերականգնում
«demokrathaber.net»-ի փոխանցմամբ Օրդուի համալսարանի թուրքերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ դոցենտ, դոկտոր Իսմայիլ Դողանը հակազդել է Օրդու գավառի Մշակույթի և զբոսաշրջության հարցերով տնօրեն Էրքան Քյուլդենիայնբ խոսքերին, թե «Օրդուում վերականգնվելու են օսմանյան, հունական և հայկական ճարտարապետության առանձնահատկությունները կրող պատմական տները»:

Համաձայն թուրքական «Հյուրիյեթ» թերթի` թուրք դոկտորը մասնավորապես ասել է. «Վերանորոգեք Երևանի թուրքական տներից որևէ մեկը, որի ժամանակ էլ թերթի գլխագիր գրեք` «թուրքական տուն ենք վերանորոգում»: Տեսնենք, թե սա Հայաստանը թույլ կտա՞: Լավ, իսկ դուք ի՞նչ եք մտածում, երբ ասում եք, թե Օրդույում հայկական և հունական տներ ենք վերականգնում»:

Հիշեցնենք, որ Գյուլդերենը «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում նշել էր, թե իրենք առանձնացրել են Թաշբաշը թաղամասում գտնվող պատմական տները և աշխատանքներ սկսել այդ տների վերականգնման ուղղությամբ:

Գյուլդերենը շեշտելով, որ առաջին փուլում աշխատանքներ են կատարվելու առանձնացված նման 23 տներ վերանորոգելու ուղղությամբ, ասել էր. «Օրդուում օսմանյան, հունական ու հայկական ճարտարապետությունների դրոշմը կրող պատմական տներից 23-ը բնօրինակին համապատասխան վերականգնվելու են` առաջին փուլի աշխատանքների շրջանակներում: Մեր առանձնացրած պատմական շենքերը 150-200 տարվա պատմություն ունեցող կառույցներ են»:


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11280

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 604 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Օրդու | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0