Ուրբաթ, 19.04.2024, 20:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Օրենքի խախտումով որոշ ճղճիմ մարդիկ առաջ են տանում իրենց գաղափարները. Սարհատ Պետրոսյան (տեսանյութ)
13:54
Օրենքի խախտումով որոշ ճղճիմ մարդիկ առաջ են տանում իրենց գաղափարները. Սարհատ Պետրոսյան (տեսանյութ)
Սարհատ Պետրոսյան
Պետք է հնարավորություն տրվի բոլոր մարդկանց արտահայտելու իրենց կարծիքն ու տեսակետն այս կամ այն հանրապետական նշանակության խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ։ Այս մասին այսօր հայտարարեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակում՝ մետրոյի հարևանությամբ, հյուրանոց կառուցելու փաստին դեմ արտահայտվելիս։

«Պետք է լինի հանրային քննարկում։ Անկախ այն բանից՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՞, թե՞ որևէ այլ մարդու նախագիծն է, դա ծիծաղելի նախագիծ է»,- ասաց ճարտարապետը։

Նա նշեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետն իրավունք չուներ իր սենյակ հրավիրել լրագրողների և հայտնել, թե հավանության է արժանացել Հանրապետության հրապարակում թմբուկի կառուցման իր նախագիծը, քանի որ Երևանի քաղաքապետարանը հավանության չի արժանացրել այդ նախագիծը։ «Այն խաղալիքը, որը դրված է Նարեկ Սարգսյանի մոտ, Թամանյանական նախագիծը չէ»,- ասաց Ս.Պետրոսյանը՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել մասնագիտական քննարկումներին։ Այդ նախագիծը պետք է քննարկեր մշակույթի նախարարությունը, ինչը, ըստ նրա, չի արվել։ «Նարեկ Սարգսյանի՝ 2 օր առաջվա ասուլիսը գալիս-գումարվում է այդ անօրինականություններին։ Օղակը եկել է Հանրապետության հրապարակի շուրջը»,- ասաց Սարհատ Պետրոսյանը՝ պնդելով, որ ոչ մի ճարտարապետ այժմ չունի այն կարողությունը, որ ձեռք տա Թամանյանական նախագծերին։ Որպես ասվածի վառ ապացույց՝ նա օրինակ բերեց Հյուսիսային պողոտան։

«Օրենքի խախտումով որոշ ճղճիմ մարդիկ առաջ են տանում իրենց գաղափարները»,- նշեց նա։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27495.html





Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 769 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սարհատ Պետրոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0