Հինգշաբթի, 25.04.2024, 02:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 13 » Ո՞վ է պատասխանատու Կեչառիսի վանքի տարածքն ապականելու համար (տեսանյութ)
12:37
Ո՞վ է պատասխանատու Կեչառիսի վանքի տարածքն ապականելու համար (տեսանյութ)
 Կեչառիս
Երեկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հրատապ ահազանգ-նամակով դիմել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որը վերաբերում է Հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք.am» կայքում տեղադրված տեսանյութին, որտեղ լրագրողը պատմում է Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող եկեղեցապատկան հողերում իրականացվող ապօրինի եւ անպատկառ շինարարությանը, տեղեկանում ենք «Ժառանգության» մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից:

Պատգամավոր Բախշյանի նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի տիկին Պողոսյան,

Տեղյա՞կ եք արդյոք «Հետք.am» կայքէջում 11.08.11թ. ժամը 18:39-ին տեղադրված տեսանյութին, որը պատմում է Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարեւանությամբ եկեղեցապատկան հողերում իրականացվող "հարսանյաց սրահի”, "ուտել-խմելու տեղի” շինարարության մասին, որի օրինականությունը խիստ կասկածելի է, որովհետեւ, ըստ տեսանյութի` չկա Ծաղկաձորի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությունը: Տեսանյութում խոսվում է նաեւ այդ շինարարական տարածքում գտնված հնեաբանական նշանակության գտածոների մասին, որոնք ոչնչացվում են շինարարների կողմից:

Չնայած տեսանյութում շինարարը խոսում է նաեւ եկեղեցու կողմից աջակցության ու հովանավորության մասին, սակայն ոչ Կոտայքի առաջնորդը, ոչ էլ Կեչառիսի հոգեւորականները ստույգ ոչինչ չգիտեն եկեղեցապատկան հողերի վարձակալությամբ տրված լինելու մասին:

Անձամբ Դուք, որպես մշակույթի նախարար, որքանո՞վ եք նպատակահարմար գտնում եկեղեցու հարեւանությամբ գործող "ուտել-խմելու” տեղի գոյությունը, որն իր ձեւով ու բովանդակությամբ բոլորովին նման չի լինելու Սփյուռքում տարածված Հայ Առաքելական եկեղեցիներին կից սրահներին:

Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե, որքանո՞վ է տեսանյութում պատմվող շինարարության թույլտվության համար անհրաժեշտ ուսումնասիրությունները համաձայնեցված Մշակույթի նախարարության պատկան գերատեսչությունների հետ եւ նախարարության կողմից կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար»- ասված է Անահիտ Բախշյանի նամակում:


Աղբյուր`http://times.am/arm/?p=7173





Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 710 | Ավելացրեց: admin | Տեգեր: Անահիտ Բախշյան, Կեչառիս, Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0