Ուրբաթ, 29.03.2024, 11:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Ո՞վ պետք է պայքարի սերիալների դեմ
12:17
Ո՞վ պետք է պայքարի սերիալների դեմ
Ո՞վ պետք է պայքարի սերիալների դեմ
Սերիալներից բողոքում են շատերը, սակայն դրանց թիվն օրեցօր ավելանում է։ Ինչո՞վ է պայմանավորված սերիալների մուտքը մեր եթեր ու նաև մնալը։

Հեռուստատեսալրագրող Աննա Սարգսյանի կարծիքը հարցրեցին այս հարցի շուրջ։ «Ես սերիալներ չեմ նայում, և աշխատում եմ հեռուստաալիքում, որտեղ սերիալներ ցույց չեն տալիս»,- ասում է Աննա Սարգսյանը՝ այսով ցույց տալով իր վերաբերմունքը սերիալների հանդեպ։

Աննա Սարգսյանը կարծում է, որ սերիալների մեծ քանակը վկայում է այն մասին, որ կա դրա պահանջարկ։ Մյուս գործոնը, որ պայմանավորում է սերիալների սնկերի պես աճելը, այն է, որ դրանք քիչ ֆինանսական միջոցներ են պահանջում։

Խնդիրը, ըստ Աննա Սարգսյանի, ոչ թե սերիալներն են, այլ դրանց ոչ պրոֆեսիոնալիզմը։ Սարգսյանը չի կիսում այն տեսակետը, թե հեռուստատեսությունը միայն կրթող ու դաստիարակող ֆունկցիա է իրականացնում, ու սերիալները տեղ չունեն եթերում։ «Հեռուստատեսությունը գաղափարախոսական մեքենա չէ։ Ուղղակի ժամանցային ծրագրերն էլ պետք է պրոֆեսիոնալ լինեն»,- ասում է Աննա Սարգսյանը։

Իրավիճակը վերահսկելու համար պետք է կանոնակարգվի և չափավորվի ծայրահեղ օբյեկտիվ կերպով՝ կարծում է Աննա Սարգսյանը։ Սակայն դա չի նշանակում վերադարձ խորհրդային գրաքննությանը։ Եթերը վերահսկելու համար պետք է հետևել այլ երկրների փորձին: «Այդ հարցով պետք է զբաղվեն պետական կառույցները, նրանց պետք է հուզի սերնդի կրթված լինելը, ինտելեկտուալ մակարդակը»,- ասում է Աննա Սարգսյանը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_25977.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 679 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0