Ուրբաթ, 19.04.2024, 08:46
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Ոչ ոք իրավունք չունի վնաս հասցնել պոլսահայերի իմիջին
15:34
Ոչ ոք իրավունք չունի վնաս հասցնել պոլսահայերի իմիջին
 եպիսկոպոս Սեպուհ Չուլջյան
Հայաստանի Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը, ով հայտարարել էր, որ Պոլսո հայոց պատրիարքարանի ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը, արձակուրդն անցկացնելու համար անցյալ շաբաթ եկել է Թուրքիա: Եպիսկոպոս Չուլջյանն, ով այցելել է երկրի արևելյան նահանգների պատմական հայկական կոթողները, ժամանակ անցկացրել շրջանի հայերի հետ, ճանապարհորդության ընթացքում գնացել է Վաքըֆլը գյուղ, և գալով Ստամբուլ` այցելել է վիրահատված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանին:

Ստամբուլի հանդիպումների շրջանակներում հուլիսի 15-ին «Ակօսի» խմբագրատուն այցելած Սեպուհ Սրբազանը «Ակօսի» աշխաակիցների հետ անդրադարձել է պոլսահայերի օրակարգային խնդիրներին:

-Սրբազան Հա’յր, հայտնի է, որ մոտիկից հետևում եք պոլսահայերի օրակարգին: Այս կապակցությամբ ի՞նչ եք մտածում Բեյօղլուի Սուրբ Երրորդություն եկեղեցու ղեկավար խորհրդի ընտության վերաբերյալ դատական գործի մասին:

Որպես կրոնական և ազգային գիտակցություն ունեցող ժողովուրդ` դատական պրոցեսը գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք: Նրանք ովքեր անհաղորդ են մնում պոլսահայերի ցավերին և անհամար խնդիրներին, որոնց լուծումն օրեցօր տեսանելի է դառնում, նույնիսկ չեն գիտակցում, թե համայնքին տված վնասն ինչ չափերի է հասել: Որպես թվով նվազած համայնք` մենք իրավունք չունենք վատնել մեզ ավանդված նյութական, հոգևոր և մարդկային ռեսուրսները: Չմոռանանք, որ մեր պապերի ավանդած և դարերի կուտակում հանդիսացող մեր սովորույթները, մեզ հանձնված ավանդները պարտավոր ենք փոխանցել մեր հաջորդ սերունդներին: Ցավոք, անցանկալի, բացասական զարգացումները չեն սահմանափակվում միայն այս դատական գործով: Այս առումով դժվարանում եմ հասկանալ համայնքի պատասխանատուների լռությունը:

Պետք է ցնցվել, արթնանալ և ջանալ հասկանալ, թե ինչպես և ինչու հասանք այս ծանր կացությանը: Ի վերջո ոչ ոք իրավունք չունի վնաս հասցնել պոլսահայերի իմիջին: Մամուլի միջոցով և որպես հոգևորական պահանջում եմ, որ այս տխուր դատական գործընթացը դադարեցնեն, քանի դեռ առավել ատելության և թշնամության ճանապարհ չի հարթվել: Այս հարցում կողմնակիցները պետք է ճնշեն իրենց անձնական էգոն և խնդրի վերաբերյալ պետք է բարեկամական ու խաղաղ ճանապարհով լուծում գտնել:

-Արդեն երրորդ անգամ Ձեր արձակուրդն անց եք կացնում Թուրքիայի արևելյան նահանգներում: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք:

Հայտնի է, որ հայերի հայրենիքը պատմական Հայաստանն է: Մեր պապերի երկիրը ճանաչելը և պատմությունն ապրելն ու պատմական հիշողությունը վերակառուցելը անհրաժեշտություն է: Ահա այս գիտակցությամբ եմ իրականացնում իմ այցերը: Մերօրյա Թուրքիայում կան բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնցից որոշները կանգուն են, որոշներն էլ` ավերված: Դրանց մի մասը կարելի է համարել համաշխարհային ճարտարապետական գլուխգործոց: Օրինակ` Անիի, Կարսի, Մրենին, Խծկոնքը, Սուրբ Բարդուղիմեոսը, Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցիները այս շրջանակում միայն մի քանիսն են:

Այս կոթողների ճակատագիրը ևս կախված է Թուրքիայի պաշտպանությունից, սակայն, ցավոք, որոշ բացառություններից բացի` սրանց խնամքի և պահպանության համար լուրջ ջանքեր չենք նկատում: Ընդհակառակը` գանձագողերի ձեռքով մեծ ավերածությունների ականատեսն ենք դառնում: Այս պահին Թուրքիայի հասարակության մեջ պատմական եկեղեցիների վերաբերյալ դրական փոփոխություններ եմ նկատում: Բազմաթիվ վայրերում հետևյալ զգացումն է ինձ պատում` «երանի թե չքանդեինք»: Այս հուշակոթողների անդառնալի փլուզումը հետևյալ բառերով է բացատրվում. «Իրական ոսկին մեր աչքի առաջ էր. չկարողացանք տեսնել: Հանուն գանձ որոնելու` երկուսն էլ կորցրեցինք»:

Այցելություններիս ընթացքում հանդիպեցինք նաև հայերի հետ, որոնց հաջողվել էր քրիստոնյա մնալ: Նրանք իմ աչքում ապրող հուշարձաններ են: Այս հարցի վերաբերյալ հնարավոր չէ խոսել մակերեսորեն: Անհրաժեշտ է լրջորեն մտածել: Պետք է պատրիարքարանի ամենակարևոր խնդիրներից մեկը լինի: Սակայն, ցավոք, այս փուլում այս հարցի վերաբերյալ խոսելն անօգուտ է:

Միաժամանակ «ՀԱՅՃԱՐ» միության կազմակերպած արևելյան զբոսաշրջությունից ստացած գոհունակությունս արտահայտելու համար ցանկացա  «ՀԱՅՃԱՐին» շնորհակալություն հայտնել:

Սեպուհ սրբազանը Գեդիկփաշայում էր

Հուլիսի 19-ին Սեպուհ սրբազանն այցելելով Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցի` հանդիպեց նաև ստամբուլաբնակ հայաստանցի երեխաների հետ: Սեպուհ սրբազանը, Գեդիկփաշայի բողոքական հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Գրիգոր Աղաբալօղլուից տեղեկանալով կատարվող աշխատանքների մասին, ասաց, որ գովելի է հայաստանցի երեխաների կրթությամբ հետաքրքրքվող եկեղեցու ջանքերը: Սեպուհ Սրբազանը Գեդիկփաշայի այցելության մասին «Ակօսին» հայտնել է. «Ուրախ եմ, որ Ստամբուլ կատարած այցելությանս ընթացքում այցելեցի նաև Ստամբուլի հայ բողոքական եկեղեցի և Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հոգևոր հովվի հետ ծանոթանալու հնարավորություն ունեցա: Ցանկացա շնորհակալությունս հայտնել նրա կատարած աշխատանքների համար: Ի վերջո այստեղ հայաստանցի հայեր կան, որոնք այստեղ են, ոչ թե իրենց հաճույքի համար, այլ բազմաթիվ տարբեր պատճառներով: Ելնելով դժվարին պայմաններից, չնայած սահամանափակ հնարավորությունների կամ ողջ անկարելիության, նրանք այստեղ են, այսինքն` Ստամբուլում: Այլ երկրում որպես հայ մնալը հեշտ բան չէ: Երբ հայերը գտնվում են օտար միջավայրում, շատ դեպքերում եկեղեցում են սփոփանք փնտրում և գտնում: Վայրը, որտեղ իրենց ապահով կարող են զգալ, դարձյալ եկեղեցին է, որովհետև եկեղեցին փորձում է առօրյա կյանքում հանդիպող խնդիրների լուծման համար օգտակար լինել, փորձում է ժողովրդին օգնել: Մարդկանց դեպի եկեղեցի ուղղորդելն ու այստեղ ստեղծված փոխօգնության ոգին, ըստ էության, ինքնին կարևոր են:

Աչքի առաջ ունենալով եկեղեցու բազամազանությունը` այլ հարց է, թե հայ անհատի կողմնորոշումը որ եկեղեցու կողմն է: Երբ աչքի առաջ ենք ունենում այն, որ հայաստանցիները հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, օրակարգ է բարձրանում այն հարցը, թե ինչու՞ Գումգափուի պատրիարքարանի եկեղեցին հայաստանցի երեխաների հարցում հանդես չի գալիս որևէ շոշափելի նախաձեռնությամբ:

Ակնհայտ է, որ այս հարցում թուլություն է ցուցաբերվել, և լուրջ բացթողում կա: Այսօր այդ բացթողումը փորձում է շտկել Գեդիկփաշայի բողոքական հայկական եկեղեցին: Չեմ կարծում, որ այստեղ անհրաժեշտ է օրակարգ բերել դավանանքի տարբերության կամ էլ դավանափոխության խնդիրը: Հիմնական նպատակը պետք է լինի այն, որ երեխաների համար կարող է ապահովվել հիմնական կրթություն, մի տեսակ կարող են ձեռք բերել կրթության իրավունք: Եթե աշխատանքներն այս ուղով ընթանան, ապա օրհնում եմ ցուցաբերված վաստակն ու ջանքը, անկեղծությամբ գնահատում եմ: Նույն ձևով հեռատեսությամբ գնահատում եմ երեխաներին կործանումից, ձուլումից և անկրթությունից փրկած  Գեդիկփաշայի բողոքական հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Գիրգոր Աղաբալօղլուին:

Երեխաների` մայրենի լեզուն չմոռանալու, իրենց ինքնության գիտակցությամբ մեծանալու համար գործադրված ջանքերը կարևոր խնդիր են, որին անհրաժեշտ է աջակցել: Այդ իսկ պատճառով մեր հասարակությունը կազմող յուրաքանչյուր անհատ պետք է այս թեմայի վերաբերյալ նրբազգացություն ցուցաբերի, աջակցի, որքան որ հնարավոր է` համերաշխ լինել»:

Գրիգոր Աղաբալօղլուն ասում է. «տեղի խնդիր ունենք»

Եպիսկոպոս Չուլջյանի այցի վերաբերյալ մեր հարցերին պատասխանող Գրիգոր Աղաբալօղլուն, գնահատելով Գեդիկփաշայի եկեղեցում կատարված աշխատանքներն, ասաց. «Սրբազանի այցը մեզ շատ ուրախացրեց: Այստեղի երեխաները ցանկանում են, որ իրենց հիշեն: Ստամբուլից կամ Հայաստանից եկած յուրաքանչյուր այցելուի այցը նրանց ուրախացնում է: Այցելություններն ուրախալի են նաև մեր ուսուցիչների համար: Մեր մասին մտածողներ կան, մեզ սիրողներ կան, այցելություններով դա ավելի տեսանելի է, և դա մեզ քաջալերում է: Մեր այցելուներն ականատես են լինում կատարվող աշխատանքներին, թե այստեղ ինչպիսի ջանքեր են գործադրվում` չնայած բոլոր անկարելիությունների, երևում է, թե մեր ուսուցիչներն ինչպիսի ինքնամոռացությամբ են աշխատում»:

Մեր կատարած աշխատանքներով նպատակ ենք հետապնդում ապահովել երեխաների հիմնական կրթությունը, հասարակությանը զարգացած անհատներ տալ, և բնականաբար, ապահովել, որ երեխաները կարողանան սովորել իրենց մայրենի լեզուն: Քանի որ որոշ հայաստանցիներ աշխատանք գտնելու և գոյապայքարի խնդիրներ ունեն, նրանց համար մայրենի լեզուն պահպանելու հարցը կարող է երկրորդական պլան մղվել: Սա ճիշտ մոտեցում չէ: Մենք երկրի ընդհանուր պայմաններում ենթարկվեցինք ճնշումների, լավ գիտենք, թե մայրենի լեզուն որքան կարևոր է: Անընդունելի է, որ մենք որպես Թուրքիայի հայեր այս պահին Ստամբուլի պես մի վայրում հայաստանցի երեխաների մայրենի լեզվով կրթության հարցը լուծելու հարցում որևէ բան չանենք, այս խնդրին անհաղորդ մնանք:

Գեդիկփաշայի եկեղեցին անցյալում Անատոլիայից եկած երեխաներին է հյուրընկալել: Հիմա երբ տեղացիների համար այդքան էլ կարիք չկա, մեր դռները հայաստանցի երեխաների համար ենք բացել: Նպատակ ունենք նրանց համար նոր դասարաններ բացել: Տեղի խնդիր ունենք: Երբ ցանկանում ենք օգնություն ցուցաբերել այլ հիմնադրամների միջոցով, տեսնում ենք, որ ամաչում են: Չգիտեմ պետությունից են վախենում, թե՞ կառավարությունից: Չեմ ուզում ոչ մեկի համոզել, միգուցե նաև ծախսերից խուսափելու համար են վախի գործոնն առաջ քաշում: Վերջին հաշվով, երբ նոր  ուսումնական տարին սկսվի, մտածում ենք մեր համեստ միջոցներով այգում վրանե դասարաններ բացել:

Կառավարության դիրքորոշումը

Այս հարցի վերաբերյալ խոսքերն այդպես էլ գործ չեն դառնում: Երբ Բյուլենթ Արընչը հանդիպել է հոգևորականների հետ, ասել է` «Կանենք այն, ինչ կարող ենք», սակայն այսօր, ցավոք, որևէ զարգացում չենք նկատում: Վարչապետ Էրդողանը չի դադարում ամեն հարմար առիթով Թուրքիայում ապրող հայաստանցի երեխաներին օգտագործել որպես հաղթաթուղթ: Մյուս կողմից այդ երեխաների կրթության իրավունքի վերաբերյալ որևէ առաջընթաց դեռևս չկա: Մինչդեռ Թուրքիան գտնվում է այն երկրների շարքում, որոնք ստորագրել են Երեխաների իրավունքների մասին միջազգային համաձայնագիր, համաձայն որի` պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի` մայրենի լեզվով կրթությունը:

Հրանտ Գասպարյան

«Ակօս», թիվ 798


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11664

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 805 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գուգարաց թեմ, եպիսկոպոս Սեպուհ Չուլջյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0