Երեքշաբթի, 23.04.2024, 11:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 18 » Որմնանկարները չեն կարող սպասել ևս 20 տարի. Նարեկ Ավետիսյան
13:26
Որմնանկարները չեն կարող սպասել ևս 20 տարի. Նարեկ Ավետիսյան
Նարեկ Ավետիսյան
Գյումրեցիները շաբաթ օրը՝ վարչապետի Գյումրի կատարած այցի շրջանակում նամակ են հանձել վերջինիս՝ պահանջելով նկարչի որմնանկարները։

«Առաջին լրատվականի» հետ զրույցում նկարչի որդին՝ Նարեկ Ավետիսյանն ասաց, որ որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելը նպատակ չունի քաղաքը զրկել իր մշակույթից։ «Իսկապես, որմնանկարները փրկելու համապատասխան պայմաններում պահելու հարցն էր դրված, քանի որ որմնանկարները չեն կարող սպասել ևս 20 տարի»,- շեց նկարիչը։

Ըստ նրա՝ մինչ այդ Գյումրիի իշխանությունները հանդես չեն եկել որմնանակրները վերականգնելու, պահպանելու որևէ առաջարկով։ «Չարվեց, թեև բանավոր ցանկություններ, առաջարկներ եղել են»,- ասաց Ն.Ավետիսյանը՝ հավելելով, որ «Զվարթնոց» օդակայանի ու կառավարության համաձայնության պայմաններում գտնվեց ֆինանսավորում, որմնանկարները հաջողությամբ հանվեցին։

Նա գյումրիեցիներին խորհուրդ տվեց հանգիստ լինել որմնանկարների ճակատագրի նկատմամբ, քանի որ դրանք տեղակայվելու են մարդաշատ վայրում։ «Դա արտասահմանյան երկրներում ընդունված սկզբունք է, քանի որ դրանք դառնում են տվյալ երկրի այցեքարտը»։

Նա նաև տեղեկացրեց, որ որոշված է Մ.Ավետիսյանի «Խալի են գործում», «Արմենիա», «Հովվերգություն» որմնանկարները թողնել Գյումրիում։ Դրանց շուրջ, ըստ նրա, դեռ պետք է բանակցություններ ընթանան։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26898.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 682 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նարեկ Ավետիսյան, Որմնանկարներ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0