Հինգշաբթի, 18.04.2024, 10:26
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 24 » «Որտեղ չկան շահեր, այլ կա շահագրգռվածություն»
15:04
«Որտեղ չկան շահեր, այլ կա շահագրգռվածություն»
Հասմիկ Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է ՀՀ-ում Թաիլանդի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, նորանշանակ Չալերում Պոլ Թանչիտին:
 
Ըստ նախարարության տեղեկատվության` Հ.Պողոսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնավարության կապակցությամբ և մաղթել Հայաստանում դիվանագիտական խաղաղ առաքելություն: Նախարարը պարոն Չալերում Պոլ Թանչիտին շնորհավորել է ևս 2 առիթով. նախ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20- ամյակի կապակցությամբ, որին ընդառաջ մշակույթի ոլորտում որպես նոր որակական ձեռքբերում, ըստ նախարարի, կարող է դառնալ «ՀՀ կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը, որը մի քանի տարի է շրջանառվում է, և որի ստորագրմանը իր ներդրումն, անշուշտ, կարող է ունենալ նորանշանակ դեսպանը: Շնորհավորելու հաջորդ առիթը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Բանգկոկը 2013 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակումն է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ուրախությամբ հայտնել է նաև, որ այդ պատվավոր տիտղոսը Բանգկոկին փոխանցելու է Գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք Երևանը, իսկ դա ենթադրում է համատեղ բազում նախաձեռնութուններ ու մշակութային երկխոսություններ ու փոխանակումներ տարբեր ոլորտներում ու հարթություններում` ազգագրական կատարողական արվեստից մինչև ցուցադրություններ, թարգմանություն ու համատեղ հրատարակություններ:
 
ՀՀ-ում Թաիլանդի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չալերում Պոլ Թանչիտը պատրաստակամություն է հայտնել անել հնարավորինը 2 երկրների միջև փոխըմբռնումը մեծացնելու ուղղությամբ, ինչի լավագույն իրականացումն ու դրսևորումը մշակույթի միջոցով կարող է լինել, որտեղ չկան շահեր, այլ կա շահագրգռվածություն բարեկամանալու, պատմական անցյալին ու ժառանգությանը, փոխադարձ մշակույթներին ծանոթանալու ու մեկ- մեկու ճանաչելով հարստանալու:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/07/23/hasmik-poxosyan-2307

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 696 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թաիլանդի Թագավորություն, Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0