Հինգշաբթի, 25.04.2024, 20:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը սկսվել է (տեսանյութ)
13:04
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը սկսվել է (տեսանյութ)
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոն
Հուլիսի 10-ի երեկոյան մեկնարկեց «Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնը երեւանյան շոգ ամառվա անբաժան մասն է դարձել: Այս տարի անակնկալ անձրեւը չվախեցրեց հավաքված կինոսեր հասարակությանը դիմավորելու փառատոնի մասնակիցներին: Փառատոնի հյուրերը, ինչպես եւ ամեն տարի, հանդիսականների եւ երկրպագուների առջեւ անցան հանդիսավոր կարմիր գորգի վրայով:

7 օրերի ընթացքում կինոսեր հասարակությունը հնարավորություն ունի դիտելու ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում եւ վաստակ ունեցող ռեժիսորների ֆիլմերը: Թերեւս Երեւանում այսօր կա միայն մեկ կինոթատրոն, այնուամենայնիվ ֆիլմերի ցուցադրության համար տարածքներ են հատկացվել «Նաիրի» կինոթատրոնում, Տիկնիկային թատրոնում, Մոսկվայի տանը, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Նարեկացի արվեստի միությունում, ինչպես նաեւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Փառատոնի ընթացքում լինելու են նաեւ բացօթյա ցուցադրություններ Սիրահարների այգում:

Բացման արարողության ժամանակ Ֆանի Արդանին շնորհվեց փառատոնի գլխավոր՝ Փարաջանովի անվան մրցանակը կինոյում ունեցած իր վաստակի համար:

Փառատոնի մեկնարկը տրվեց իրանական կինոյի ճանաչված անուն ունեցող Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով, որի գլխավոր դերակատարուհի Ժուլիետ Բինոշը Կաննում ստացել է մրցանակ լավագույն դերի համար:

8-րդ կինոփառատոնին մասնակցում է 57 երկիր` ներկայացնելով 600 ֆիլմի հայտ:

Այս տարի ևս փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված են խաղարկային ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը և վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը: Այս ծրագրերում կներառվի աշխարհի տարբեր երկրների` վերջին 2 տարվա ընթացքում ստեղծված լավագույն ֆիլմերի ընտրանին: Այս տարի ևս «Ոսկե ծիրանում» ընդգրկվել է «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագիրը, որում կներառվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հայազգի կինոգործիչների ստեղծած լավագույն ֆիլմերը:

Առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով է կազմակերպվել ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակին նվիրված ծրագիրը:

8-րդ փառատոնին ավելացել է կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթը` «Կորիզ» խորագրով:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում առանձնակի անդրադարձ կլինի հայազգի ակնառու կինոգործիչների հոբելյաններին. Ռոման Բալայան-70, Էդմոնդ Քյոսայան-75, Դմիտրի Կեսայանց-80:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2816/







Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 659 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0