Ուրբաթ, 19.04.2024, 14:46
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի Բրազիլական ֆիլմերի ընդլայնված ծրագիր
21:22
«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի Բրազիլական ֆիլմերի ընդլայնված ծրագիր
«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոն
Հաջորդ տարի' «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի շրջանակներում, կներկայացվի Բրազիլական ֆիլմերի ընդլայնված ծրագիր:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության մշակութային կցորդ Ֆլորիանո Ռեգիսը, թեեւ այս տարվա փառատոնին մեկ բրազիլական ֆիլմ կցուցադրվի, սակայն հաջորդ տարի համագործակցությունն առավել սերտ կլինի եւ կներկայացվի բրազիլական ֆիլմերի հատուկ ծրագիր: «Փառատոնը մեզ ընդունեց այնպիսի հյուրընկալությամբ, ինչպես Հայաստանը հյուրերին»,- ասաց Ֆ. Ռեգիսը:

Լեհական դեսպանատունն այս տարի աջակցել է կազմակերպել լեհ ռեժիսոր Վոյչեխ Մարչեւսկու հետահայաց ցուցադրություններն ու ներկայացնել հանրահայտ Անջեյ Վայդայի դպրոցի ուսանողների ֆիլմերը «Կինոդպրոցներ» ծրագրում:

Լեհաստանի Հանրապետության փոխդեսպան Մաչեյ Ֆալկովսկին նշեց, որ ուրախ է, որ աջակցում է փառատոնին: «Սա չափազանց շատ է օգնում ժողովուրդների եւ երիտասարդների մերձեցմանը»,- ասաց նա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657319/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 560 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0