Շաբաթ, 11.05.2024, 06:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » «Ոսկե ծիրան». Երկու վավերագրական ֆիլմ պատմելու են Հայաստանի սոցիալական և ազգային խնդիրների մասին
20:53
«Ոսկե ծիրան». Երկու վավերագրական ֆիլմ պատմելու են Հայաստանի սոցիալական և ազգային խնդիրների մասին
Վահան Խաչատրյան
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երկու վավերագրական ֆիլմերը ներկայացնում են Հայաստանի համար մի շարք կարևոր ու սուր խնդիրներ: Խոսքը Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» և Վահան Խաչատրյանի «Սուրբ խաչն առանց խաչի» ֆիլմերի մասին է:

Վահան Խաչատրյանի ֆիլմը պատմում է Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու մասին է: «Ֆիլմը հայոց երազանքների և խաբված հույսերի մասին է: Այն ցույց է տալս նաև ներկա Թուրքիայի դեմքը: Ֆիլմիս նպատակն է գտնել ինչ-որ պատասխաններ անցյալի մասին, ցանկանում էի տեսնել, որտեղ է իմ անցյալը և ապագան: Ֆիլմի վերջին մասում տեղադրվում է խաչը, բայց այն կարծես անտեր է այսօր», ասաց ռեժիսորը: Խաչատրյանի հաջորդ ֆիլմը Ջավախքի մասին է լինելու: Նկարահանման ժամանակ ոչ մի խնդիր ռեժիսորը չի ունեցել:

«Բեռնելով կյանքս» ֆիլմը պատմում է շաքարախտով հիվանդ երիտասարդի մասին, ով ստիպված գողություն է անում իրեն հասանելի ինսուլինը գնելու նպատակով:

«Երիտասարդը մի միջոց է ձեռնարկում, որ չստանալով այն, ինչ իրեն պետությունից անվճար է հասնում, դիմում է գողության: Ֆիլմում գոյություն ունի նաև երիտասարդի անաշխատունակության հարցը, որի պատճառով նա բազմաթիվ խնդիրների առջև է կանգնում», ասաց ռեժիսորը: Ֆիլմը Հարություն Շատյանի դիպլոմային աշխատանքն է, այն ինքնակենսագրական է, ինչը էլ ավելի սուր է դարձնում խնդիրը: Ռեժիսորը նախատեսում է շարունակել էքսպերիմենտալ ֆիլմեր նկարահանել:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74481/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 625 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վահան Խաչատրյան, Հարություն Շատյան, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0