Հինգշաբթի, 25.04.2024, 02:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » «Ոսկե ծիրան». Ֆրանսիացի ռեժիսորը հանդիսատեսին ցույց կտա, թե ինչպես կարելի է վրեժ լուծել դատավորից
20:57
«Ոսկե ծիրան». Ֆրանսիացի ռեժիսորը հանդիսատեսին ցույց կտա, թե ինչպես կարելի է վրեժ լուծել դատավորից
Օլիվյե Կուսմակի
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Կուսմակի «Ցավի զավակը» ֆիլմը ներկայացնում է մի աղջկա կյանքի մասին, ով վրեժ է ուզում լուծել մորը բանտարկած դատավորից:

«Ֆիլմում ինքնակենագրական պատմության կամ քրեական գործի հիմք չունի: Ես երևակայել եմ այդ պատմությունը, բայց իմ կարծիքով ֆիլմի սյուժեն գոյություն ունի: Ես կարծում եմ, որ մարդիկ ոչ չարի, ոչ էլ բարու մեջ են, այլ ինչ-որ մի գորշ միջինի: Դատավորը, որ ճշտի և բարու մեջ պետք է լինի, ֆիլմում անցում է կատարում դեպի չարն ու սխալը», - ասաց Կուսմակը: Բացի դրանից, ռեժիսորը փորձում է մի հետաքրքիր պատմություն պատմել: Դրա համար էլ նրա կերպարները հոգեկան խորություն ունեն, որովհտև, ըստ ռեժիսորի, կարևոր է հանդիսատեսին ներկայացնել նման մարդկանց:

Ֆիլմում 15-ամյա Սելինը մոր բանտարկությունից ի վեր անընդհատ տեղափոխությունների մեջ է: Խնամակալներից փախչելուց հետո մի հայտնի զույգ` տեր և տիկին Վան Էյքները, ապաստան են տալիս նրան: Սելինը որոշում է մնալ ամուսինների հետ և սրանց հաճոյանալու բավական հաջող փորձեր է անում: Նա իր խաբուսիկ հմայքով խելացիորեն շահում է զույգի վստահությունը: Մի օր էլ բացահայտվում են Սելինի մտադրությունները` փորձության ենթարկելով Վան Էյքների վստահությունը նրա նկատմամբ:

Օլիվյե Կուսմակը 12 տարի ռեժիսորի ասիստենտ է եղել հեռուստատեսությունում և կինոյում, ապա` նկարահանել առաջին ռեժիսորական աշխատանքը` «Պայմանական ազատազրկման խոստումներ» մեկ ժամանոց վավերագրական ֆիլմը, որն ընդգրկվել է Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի Cinema du Reel փառատոնի ծրագրում: Սրան հաջորդել են 3 կարճամետրաժ ֆիլմեր: Այնուհետև Կուսմակը գրել է Սթիվ Սյուիսայի «Հալածվածը» ֆիլմի սցենարը, որը նրան դրդել է ամբողջովին նվիրվել սցենարներ գրելուն: «Հիշողության անապատը» սցենարը հատուկ հիշատակման է արժանացել Լավագույն սցենարի մրցանակաբաշխության ժյուրիի կողմից: Կուսմակին առանձնացրել է նաև Emergence-ը` Կինոյի միջազգային ամառային համալսարանը` «Օտար մարմիններ» սցենարի համար: 2009-ին ասպարեզ է հանել իր առաջին լիամետրաժ աշխատանքը` «Քաղցր մեղքը»: Այժմ աշխատում է երկրորդ լիամետրաժի` «Քոչվորների» վրա:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74490/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 605 | Ավելացրեց: admin | Տեգեր: Օլիվյե Կուսմակի, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0