Շաբաթ, 27.04.2024, 09:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » «Ոսկե ծիրան». Հարավային և Հյուսիսային Կորեաների խնդիրները ներկայացված են մեկ փախստականի կյանքի միջոցով
20:55
«Ոսկե ծիրան». Հարավային և Հյուսիսային Կորեաների խնդիրները ներկայացված են մեկ փախստականի կյանքի միջոցով
Փարք Չուն-բում
Փարք Չուն-բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմը, որը ներկայացված է «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատմում է փախստական երիտասարդի մասին:

«Ֆիլմը պատմում է իմ համլսարանական ընկերոջ մասին, ով Հյուսիսային Կորեայից փախել էր Հարավային Կորեա` ավելի լավ կյանքի հույսով: Ես հարց եմ տալիս, թե ինչու են ցանկանում Հյուսիսային Կորեայից մարդիկ տեղափոխվեն Հարավային Կորեա: Ֆիլմը պատրաստել եմ ընդհանուր եզրակացության գալուց հետո: Ֆիլմը պատրաստելու ժամանակ պարզվեց, որ նա հիվանդ է, դրա համար էլ ֆիլմը մի քիչ տխուր է ստացվել: Ֆիլմը նկարահանելու ժամանակ ես փորձել եմ զգալ, թե փախստականները, ընդհանրապես, ինչ են զգում: Բացի փախստականներից, ցանկացա նաև աշխարհում աղքատ մարդկանց մասին պատմել», ասաց ռեժիսորը: Ֆիլմի դուրս գալուց առաջ իրական հերոսը մահացել է, բայց Հյուսիսային Կորեայում այդ ֆիլմը դիտել են. «Երևի դրանից հետո այնտեղ կհասկանան, որ մենք անտարբեր չենք մեր հյուսիսում գտնվող հայրենակիցների ճակատագրերի հանդեպ, ինչպես իրենք են կարծում», հավելեց նա:

Ֆիլմի համաձայն Սին-չհուլը Հյուսիսային Կորեայի Հյուսիսային Համկյուն նահանգի Մուսան քաղաքից է: Չնայած քաղաքի անվան «հարուստ» նշանակությանը, Սին-չհուլը որոշում է, սահմանը խախտելով, անցնել Հարավային Կորեա, քանի որ հոգնել ու ձանձրացել է սովից: Նա բնակարան է վարձում ընկերոջ` Կյուն-չհուլի հետ, և Հարավային Կորեայում նրա կյանքն առանձնապես չի տարբերվում նախկինից: Եկեղեցին է Սին-չհուլի միակ ուրախությունը: Եկեղեցական երգչախմբի անդամ Սուկ-յունը ասես հրեշտակ լինի Սին-չհուլի համար… Սին-չհուլն իր տեղը չի գտնում կապիտալիստական հասարակության մեջ, որի պայմաններում նույնիսկ ավելի դժվար է գլուխը պահել: Իսկ ամենավատն այն է, որ Սին-չհուլի և Կյուն-չհուլի ընկերությունը` նրանց ունեցած միակ բանը Հարավային Կորեայում, սկսում է հետզհետե փլուզվել:

Փարկ Չուն-բումը ծնվել է 1976 թ-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում:2002-ին ավարտել է Յոնսեյի համալսարանը` ֆիզիկական դաստիարակության բաժինը: 2007-ից սովորել է Դոնկուկի համալսարանի կինոդպրոցում: Առաջին կարճ ֆիլմը` «Templementary»-ն (2000), և երկրորդը` «Չոն Սին-չհուլ, 125»-ը, տարբեր հեղինակավոր կինոփառատոներում մի շարք մրցանակներ են բերել նրան: Ապա ռեժիսորի առաջին ասիստենտ է եղել Լի Չան-դոնի «Պոեզիա» ֆիլմում (Լավագույն սցենարի մրցանակ 2010-ի Կաննի ՄԿՓ-ում): 2009-ին ավարտել է իր անդրանիկ ֆիլմը` «Մուսանյան նոթերը», որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010-ին Պուսանի ՄԿՓ-ում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74482/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 736 | Ավելացրեց: admin | Տեգեր: Փարք Չուն-բում, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0