Շաբաթ, 27.04.2024, 03:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » «Ոսկե ծիրան»-ի աշխատանքային երկրորդ օրը եւս հագեցած էր կինոցուցադրումներով
14:17
«Ոսկե ծիրան»-ի աշխատանքային երկրորդ օրը եւս հագեցած էր կինոցուցադրումներով
Ոսկե ծիրան
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի աշխատանքային երկրորդ օրը նույնպես հագեցած էր կինոցուցադրումներով: Այսօր կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է 44 ֆիլմ' նախորդ օրվա 35-ի փոխարեն: Ցուցադրումներն իրականացվել են Երեւանի «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Մոսկվայի տանը, Նարեկացի արվեստի միությունում, Սիրահարների այգում, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր ցուցադրվեցին Սավերիո Կոստանցոյի «Պարզ թվերի մենությունը», Ժյուլի Բերտուչելլիի «Ծառը», Դընի Կոտեի «Քերլինգ», Բերտրան Տավերնյեի «Ամեն ինչ սկսվում է այսօր», Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս», Ույգար Ասանի «Ցիրուցան եղածների քաղաք», Ֆեո Ալադաղի «Հեռացածը», Ակտան Արիմ Կուբաթի «Լույսի գողը», Բրեյդեն Քինգի «Այստեղ»: Հայ ռեժիսորների աշխատանքներից ցուցադրվել են Աննա Թովմասյանի «Կամավորը», Վահան Խաչատրյանի «Սուրբ խաչն առանց խաչի», Լեւոն Մինասյանի «Դաշնամուրը» , Վարանդ Սուջյանի «Փորձառություն», Հակոբ Գուդսուզյանի «Հայ տարագիր» ֆիլմերը:

«Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվել են Օլիվյե Կուսմակի «Ցավի զավակը», Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք», Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում», Տիկնիկային թատրոնում' Տաթեւ Իսախանյանի «Թեւավոր պատրանք», Լորանս Վեսյերի «Մեֆիստո», Մարիա Լունդքվիսթի «Լորձնէակներ», Վասիլի Ֆենինի «Լիմոնարիում», Պաոլո Տավիանի «Ալոնզանֆան», Լին Թրուի «Ամառային արոտավայր», Ռութի Շացի «Դավաճանն ու նրա ընտանիքը», Սամիրա Ռադսի «Անտունի» ֆիլմերը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ցուցադրվեցին Զեւիկ Զելիկովիչի «Քնի ժամը», Անդրեյ Սիմոնովի «Կադրեր երիտասարդ ասպիրանտի կյանքից», Իլյա Կազանկովի «Մայրիկ», Մոսկվայի տանը' Ֆարհատ Շարիպովի «Ասք վարդագույն նապաստակի մասին», Ռոման Բալայանի «Համբույր» ֆիլմերը:

Սիրահարների այգում ներկայացվեցին Ռոբերտո Ֆաենցայի «Փոխարքաները», Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում' Պաուլա Մարկովիչի «Պարգեւը», իսկ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում' Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր է» ֆիլմերը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658289/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 629 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0