Ուրբաթ, 26.04.2024, 11:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » «Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր»-ում կներկայացվի նաեւ 1960-ականների Հայաստանը
13:07
«Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր»-ում կներկայացվի նաեւ 1960-ականների Հայաստանը
Հայկական համայնապատկեր
«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջադրված Գագիկ Ստեփանյանի «Ի շրջանս յուր» եւ Աշոտ Ադամյանի ու Դավիթ Մաթեւոսյանի «Մենք ենք...» ֆիլմերն արտացոլում են 1960-ական թվականների Հայաստանը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Վահագն Ստամբոլցյանը, երկու ֆիլմերն էլ թեեւ տարբեր են, սակայն շատ են ընդհանրությունները: «Երկու ֆիլմերն էլ պատկերում են այդ ժամանակաշրջանի զարթոնքը»,- ասաց Վ. Ստամբոլցյանը: «Ի շրջանս յուր» ֆիլմը պատմում է 20-րդ դարի 60-ական թվականներին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցման զարթոնքի գործում Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի կառուցման կարեւորության մասին: Ըստ ֆիլմի ռեժիսոր Գագիկ Ստեփանյանի' հնարավոր չէ մի քանի բառով ներկայացնել, թե ինչի մասին է ֆիլմը, հակառակ դեպքում' այն նկարահանելու անհրաժեշտություն չէր առաջանա: Նրա խոսքով' ֆիլմի միջոցով ցանկացել է անդրադառնալ Ցեղասպանության թեմային, քանի որ այդ թեմայով նկարահանած բոլոր ֆիլմերն իրեն չեն գոհացրել: «Փորձեցի ինքս այդ թեման ներկայացանել, բայց իմ աշխատանքից նույնպես դժգոհ մնացի»,- ասաց նա:

Աշոտ Ադամյանի ու Դավիթ Մաթեւոսյանի «Մենք ենք...» ֆիլմը պատմում է 40 տարի առաջ կայացած Հրանտ Մաթեւոսյանի, Հենրիկ Մալյանի, Խորեն Աբրահամյանի եւ հենց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի համագործակցության մասին: Դավիթ Մաթեւոսյանը, ով երեխա ժամանակ խաղացել է այդ ֆիլմում, նշում է, որ ֆիլմի ժառանգորդները ոչ միայն հայ հասարակությունն է, այլ առանձին գյուղացիներ, որոնց մասին նկարահանվել է ֆիլմը: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը պատմում է իրական հերոսների մասին, ովքեր արդեն կենդանի չեն: «Ֆիլմի միջոցով ցանկանում էինք ցույց տալ, թե որքանով է այսօր արդիական «Մենք ենք, մեր սարերը» արտահայտությունը, կամ արդիակա՞ն է այն արդյոք»,- ասաց նա:

Անդրադառնալով կինոարտադրության արդի խնդիրներին' Գ. Ստեփանյանը նշեց, որ թեեւ Հայաստանում բացակայում է կինոարտադրությունը, բայց կա կինոմտածողություն, որը չի կարելի անտեսել:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658043/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 591 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0