Ուրբաթ, 19.04.2024, 13:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ցուցադրվում են նաեւ լեհական ֆիլմեր
14:22
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ցուցադրվում են նաեւ լեհական ֆիլմեր
Մաչեյ Ֆալկովսկի
Հայաստանում է լեհ աշխարհահռչակ ռեժիսոր, «Անջեյ Վայդայի» կինոդպրոցի հիմնադիր Վոյչեխ Մարչեւսկին, որի ֆիլմերի ռետրոսպեկտիվը կցուցադրվի «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում: Ինչպես նշեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի փոխդեսպան Մաչեյ Ֆալկովսկին, յուրաքանչյուր տարի կինոփառատոնի շրջանակներում անպայմանորեն ցուցադրվում են լեհական ֆիլմերի նմուշներ: «Մենք չափազանց երջանիկ ենք, որ այս տարի Հայաստան է ժամանել Վ. Մարչեւսկին, որի ֆիլմերը հայտնի են ամբողջ աշարհում»,- ասաց նա: Ռեժիսոր Վոյչեխ Մարչեւսկին առաջին անգամ է Հայաստանում եւ ուրախ է, որ հայ հանդիսատեսի դատին ներկայացվելու են իր երեք ֆիլմերը' «Երկյուղներ», «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից» եւ «Վեյսեր»: «Հուսանք, որ ֆիլմերը դուր կգան հայ հանդիսատեսին եւ կլինեն ուսուցողական»,- ասաց նա:

Անդրադառնալով կինոդպրոցի աշխատանքներին' Վ. Մարչեւսկին նշեց, որ կինոդպրոցն այսօր ավարտում են ինչպես ռեժիսորներ, այնպես էլ պրոդյուսերներ, դիզայներներ եւ այլն: «Քանի որ Լեհաստանը գտնվում է արեւմուտքի եւ արեւելքի խաչմերուկում, ցանկանում ենք ներգրավել հնարավորինս շատ ուսանողներ ամբողջ աշխարհից»,- ասաց նա' հավելելով, որ կինոդպրոցն ունի նաեւ հայ ուսանողներ, որոնք չափազանց տաղանդավոր են:

Վ. Մարչեւսկու խոսքով' ռեժիսորը պատասխանատու է նրա համար, թե ինչ է ցուցադրվում էկրանից: «Եթե հիմար կամ ցածրաճաշակ ֆիլմեր են ցուցադրվում, մեղքը ռեժիսորինն է, իսկ եթե լավ է, լավ է ինձ համար»,- կատակեց ռեժիսորը:

Նրա խոսքով' ֆիլմ պետք է ստեղծել այն ժամանակ, երբ կարեւոր բան ես ցանկանում ասել, ներկայացնել: «Հնարավոր չէ, որ յուրաքանչյուր ռեժիսոր ցանկացած տեսակի ֆիլմ ստեղծի»,-շեշտեց ռեժիսորը:

Ռեժիսորի խոսքով' տարեկան 50-60 ֆիլմ է արտադրվում Լեհաստանում, որը, նրա կարծիքով, շատ է, «քանի որ դրանցից մի քանիսը սցենարային առումով թերի են, եւ պետք է առավել շատ աշխատել դրանց վրա:»Լեհաստանում հիմա կինեմատոգրաֆիայի համար լավ հիմք կա»,- ասաց նա:

Անդրադառնալով հեռուստատեսության եւ կինոյի կապին' Վ. Մարչեւսկին նշեց, որ Լեհաստանում այդ կապի ստեղծումը նույնպես լուրջ խնդիր է: «Վերջին հինգ տարիների ընթացքում Լեհաստանում շատ կինոթատրոններ են բացվել' նույնիսկ փոքր քաղաքներում, որոնց շնորհիվ կինոթատրոններ այցելողների թիվը դինամիկ զարգանում է»,- ասաց նա:

Նրա խոսքով' հիմարություն կլինի անտեսել համացանցի ունեցած ազդեցությունն արվեստի վրա, որովհետեւ դա շփման բաց ձեւ է: «Հիմա դժվար է գուշակել, թե այն ինչպես կազդի կինոյի զարգացման վրա, որովհետեւ հաճախ համատեղ օգտագործումը խենթ լուծումներ է առաջադրում»,- ասաց ռեժիսորը' հավելելով, որ կինեմատոգրաֆիան առնվազն առաջիկա հիսուն տարիների ընթացքում չի անհետանա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658232/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 606 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0