Ուրբաթ, 26.04.2024, 16:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում կներկայացվի չին ռեժիսոր Լի Հունցի «Ձմեռային արձակուրդ» ֆիլմը, որը, ըստ կինոփառատոնի
18:45
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում կներկայացվի չին ռեժիսոր Լի Հունցի «Ձմեռային արձակուրդ» ֆիլմը, որը, ըստ կինոփառատոնի
Լի Հունց
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում կներկայացվի չին ռեժիսոր Լի Հունցի «Ձմեռային արձակուրդ» ֆիլմը, որը, ըստ կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Վահագն Ստամբոլցյանի, չափազանց յուրօրինակ ֆիլմ է: Նրա խոսքով' ռեժիսորը ներկայացնում է չինացի ռեժիսորների նոր սերունդը: «Նա ունի նոր հայացք, նոր տեսանկյուն համաշխարհային կինոյի նկատմամբ»,- ասաց նա:

Ռեժիսոր Լի Հունցի խոսքով' նա շատ ուրախ է, որ հյուրընկալվել է Հայաստանում: «Իմ ֆիլմը զուտ չինացիների ու Չինաստանի մասին չէ, այլ' համայն մարդկության»,- ասաց նա' հավելելով, որ դեռ մանկուց իրեն հետաքրքրել են մարդկային հարաբերությունները, եւ վերջապես' ինչ են մարդիկ ուզում այս կյանքից: «Ես ֆիլմ նկարահանելուց առաջ սկսել էի փոքրիկ պատմություններ գրել, որոնք էլ հիմնականում ֆիլմերիս համար նյութ են դառնում»,- նշեց ռեժիսորը: Ֆիլմում նկարագրվում են այն խուճապային իրավիճակները, որոնց մեջ մարդիկ իրենց կյանքի ընթացքում հայտնվում են: «Այդպիսին է մեր առօրյա կյանքը, այդպիսին է այն ճակատագիրը, որը վիճակված է մեզ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ունենում է արդյոք հուսահատության պահեր,որի պատճառով չի ցանկանում ավարտին հասցնել սկսած ֆիլմը' ռեժիսորը նշեց, որ այդպիսի պահեր լինում են, բայց նա միշտ փորձում է ավարտին հասցնել ֆիլմը: Նրա խոսքով' Չինաստանում նկարահանվում է տարեկան շուրջ երեք հազար ֆիլմ, որոնցից չորս հարյուրը' պետպատվերով: «Չինաստանում հայտնի չեն այն ռեժիսորները, որոնք հեղինակային ֆիլմեր են նկարահանում. ես այպիսի ռեժիսոր եմ»,- կատակեց նա' հավելելով, որ իր ֆիլմը մասնակցել է քառասունից ավելի կինոփառատոների: Նա նշեց, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ցանկանում է նկարահանել վավերագրական ֆիլմեր: «Հաջորդ ֆիլմս կլինի հոգեկան հիվանդների մասին»,- նշեց չինացի ռեժիսոր Լի Հունցը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658454/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 533 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լի Հունց, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Shelby   (04.01.2014 19:27) [Նյութ]
That insghit would have saved us a lot of effort early on.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0