Ուրբաթ, 29.03.2024, 12:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » "Ոսկե ծիրան"-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հետաքրքիր"
16:58
"Ոսկե ծիրան"-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հետաքրքիր"
Տիգրան Սարգսյան
Երևանի "Մոսկվա" կինոթատրոնում հուլիսի 10-ին մեկնարկել է "Ոսկե ծիրան" 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Թեև հորդառատ անձրևին` փառատոնի մեկնարկն անցավ նախատեսվածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն մտան հյուրերը, որտեղ էլ հենց կայացավ բացման արարողությունը:

Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք:

Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, "Ոսկե ծիրան"-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հետաքրքիր: "Արդեն անհնարին է դարձել պատկերացնել ամառը` առանց այս փառատոնի, որը ստիպում է Երևանին ապրել այլ տրամադրությամբ",- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կինոփառատոնը տարեցտարի կատարելագործվում է: "Կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի փառատոնը շարունակական լինի",- ասել է ՀՀ վարչապետը:

Փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 1500 հանդիսատես: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացավ Փարաջանովյան թալլերի: Փառատոնը մեկնարկել է Աբաս Քյարոսթամիի "Վավերացված պատճենը" ֆիլմով:

Տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

 
Աղբյուր`http://www.report.am/news/culture/voske-ciran-8-varchapet.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 657 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տիգրան Սարգսյան, Ֆանի Արդան, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Gustavo   (26.07.2013 18:08) [Նյութ]
The puceahsrs I make are entirely based on these articles.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0