Երեքշաբթի, 19.03.2024, 06:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Ոսկե ծիրանի այս տարվա գլխավոր անակնկալները
10:39
Ոսկե ծիրանի այս տարվա գլխավոր անակնկալները
Ոսկե ծիրան
«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: 60-ից ավել ֆիլմերում նկարահանված դերասանուհին «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին ժամը 13:00-ին հանդիպում կունենա հայ հանդիսատեսի հետ: Իսկ հուլիսի 11-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանի Արդանի արդեն որպես ռեժիսոր նկարահանած երկու ֆիլմերը` «Մոխիր և արյուն» և կարճամետրաժ «Բացակա երազներ»:

Երևանյան պրեմիերաների շարքում այս տարի «Ոսկե ծիրան»-ը կներկայացնի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրներին` Թերենս Մալիքի «Կենաց ծառը»` «Ոսկե արմավենու ճյուղ»; Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»` «Գրան պրի»; Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա»` «Լավագույն դերասանուհի» Քիրսթեն Դանսթ: Նույն ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև Բրեյդեն Քինգի «Այստեղ», Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ» և Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմերը:

Հանդիսատեսին կներայացվեն Բերտրան Տավերնյենի ( Կաննի ՄԿՓ-ում «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացած «Կիրակին` քաղաքից դուրս», երկուական «Սեզարի» ր Եվրոպական կինոակադեմիայի մրցանակների արժանացած «Կյանքից բացի, ուրիշ ոչինչ», Բեռլինի կինոփառատոնում 3 մրցանակի արժանացած «Ամեն ինչ սկսվում է այսօր», Կաննի ՄԿՓ-ում ներկայացված «Իշխանուհի դը Մոնպանսյե»), Բելա Տարի ( Բեռլինի ՄԿՓ-ում «Արծաթե արջի» և FIPRESCI մրցանակների արժանացած «Թուրինյան ձին», «Նզովք», «Լոնդոնցի մարդը»,), Վոյչեխ Մարչևսկու (Բեռլինի ՄԿՓ-ում «Ոսկե արջ»-ի արժանացած «Վեյսեր», Բեռլինի ՄԿՓ-ում «Արծաթե արջի» և FIPRESCI մրցանակների արժանացած «Երկյուղներ», Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին արժանացած «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից») և Ռոման Բալայանի («Մենավոր գայլը (Բիրյուկ)», ԽՍՀՄ պետական մրցանակակիր «Թռիչքներ երազում և արթմնի», «Համբույր», Ստամբուլի ՄԿՓ-ում «Ոսկե կակաչի» արժանացած «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Մատնիչը», «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում», «Կանխակալ լինենք մեր ընկերների հանդեպ») ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

8-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիները:
Խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի հանրահայտ "The Guardian" -ի և "London Evening Standard" -ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը: Ժյուրիի մյուս անդամնեն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Չհո Յոուն-չուն, Հայաստանից Վահագն Տեր-Հակոբյանը:
Վավերագրական ֆիլմերի մրցույթը կդատի բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովի գլխավորած ժյուրին: Մյուս անդամներն են Ալես Դոկտորիչը (Իտալիա), Ամիր Էսֆանդիարին (Իրան), Պավել Կոստոմարովը (Ռուսաստան) և Նունե Հախվերդյանը (Հայաստան):
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթողին կորոշեն ժյուրիի նախագահ Ելենա Ստիշովան (Ռուսաստան), Արմեն Դովլաթյանը (Հայաստան), Նիրմալ Դհարը (Հնդկաստան), Օզջան Ալփերը (Թուրքիա) և Սվետլանա Գուլյանը (Հայաստան):

«Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) և Օլգա Շերվուդը (Ռուսաստան):

Բացի վերոնշյալներից, ֆիլմերը կդատեն նաև FIPRESCI և Էկումենիկ ժյուրիները: FIPRESCI ժյուրիի կազմում ընդգրկվում են Կինոգետների և կինոքննադատնեի միջազգային կազմակերպության անդամները: Էկումենիկ ժյուրիի կազմում Եկեղեցիների համաշխարհային անկախ կազմակերպության անդամներն են:

Այս տարին "Ոսկե ծիրան"-ի համար նախանշվեց մի նոր համագործակցությամբ. առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով է կազմակերպվել ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակին նվիրված ծրագիրը: Ըստ երևույթին, վերջին քսան տարիների ընթացքում կորել է ստեղծագործական կապը ԱՊՀ-ի կինեմատոգրաֆիստների միջև: Համագործակցության ծրագրի նպատակն է ստեղծել ընդհանուր հումանիտար և մշակութային, կինեմատոգրաֆիական տարածություն, նպաստել մշտական կապերի հաստատմանը ԱՊՀ ողջ տարածքում, այդպիսով` նկարահանվող ֆիլմերը ներկայացնել նաև հայ հանդիսատեսին: «ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» ծրագրում մասնակցում են ֆիլմեր ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ, որոնք կմիավորեն Հայաստանի և ԱՊՀ երկրների կինեմատոգրաֆիստներին, կքննարկվեն ժամանակակից կինոյի խնդիրները:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:

Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/37094/%D5%88%D5%BD%D5%AF%D5%A5_%D5%AE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%B5%D5%BD_%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1_%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.html
Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 571 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0