Ուրբաթ, 29.03.2024, 15:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » «Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերը պատմում են տարբեր հասարակությունների, բայց՝ համամարդկային խնդիրների մասին
16:31
«Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերը պատմում են տարբեր հասարակությունների, բայց՝ համամարդկային խնդիրների մասին
Ոսկե ծիրան
«Ոսկե ծիրանի» այս տարվա ծրագրում մասնագետները կարևորում են վավերագրական ֆիլմերի ցանկը։ Ըստ փառատոնի փոխտնօրեն Միքայել Ստամբոլցյանի՝ վավերագրական ֆիլմերը այս տարի շատ խիստ ժյուրի է ընտրել։

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա վավերագրական ֆիլմացանկը հարստացրել են ռեժիսորներ Իսպանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, առաջին անգամ՝ նաև Բրազիլիայից։

Բրազիլացի ռեժիսոր Քարեն Հարլին «Ոսկե ծիրանի» հանդիսատեսին է ներկայացնում «Աղբանոց» ֆիլմը։ Ֆիլմի հերոսը արվեստ է ստեղծում աղբից։

Գերմանացի ռեժիսոր Անդրեա Ռոգոն, որը ներկայացնում է «Ես ազատ եմ» ֆիլմը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ֆիլմը պատմում է Կուբայի մասին և նկարահանվել է այնտեղ։

«50 տարի է՝ հեղափոխություն է Կուբայում։ Սա չի կարող միշտ շարունակվել։ Եթե հեղափոխությունը փոփոխություն չի բերում, դա արդեն հեղափոխություն չէ։ Կուբայում այևս չկա հեղափոխական հոգին։ Դա միայն ձևական բնույթ է կրում»,- պատմում է Անդրեա Ռոգենը։

Մրցութային ծրագրին մասնակցում է նաև Արմեն Խաչատրյանը՝ «Երկաթե դարպասներ» վավերագրականով։

«Այս ֆիլմի կերպարը մեր պետության կյանքն է։ Մենք գնում ենք ու չգիտենք՝ ուր։ Արվեստագետը չի կարողանում ապրել։ Դասախոս արվեստագետը դասավանդում է ու ստանում կոպեկներ»,- ասում է ռեժիսոր Արման Խաչատրյանը։ Ֆիլմի հերոսը անկախությունից հետո բոլոր ավանդները կորցրած մի մարդու մասին է, որը առանձնացած ապրում է Էջմիածնում։ Հերոսը չի մերժում իրականությունը, այլ ապրում է արդար, անկեղծ՝ չհաշտվելով խարդախություններ անելու անհրաժեշտության հետ։ Այն մարդկանցից է, որ ստեղծագործում է, նկարում, ապրում շների ու կատուների հետ, սակայն չի կեղծում իր արվեստը՝ կարերիա ստեղծելու համար։

Վավերագրական ֆիլմերը պատմում են առաձնին պատմություններ՝ վերցված տարբեր հասարակություններից, սակայն դրանք բոլորն էլ մարդկային պատմություններ են։
Վավերագրական ֆիլմերը ցուցադրվում են Տիկնիկային թատրոնում։

 
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26168.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 606 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան, վավերագրական ֆիլմեր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0