Հինգշաբթի, 25.04.2024, 22:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 17 » «Ոսկե ծիրան-8» փառատոնի մրցանակակիր ֆիլմերը
13:34
«Ոսկե ծիրան-8» փառատոնի մրցանակակիր ֆիլմերը
Ոսկե ծիրան-8
Երեկ երեկոյան «Լաթար» համալիրում կայացել է «Ոսկե ծիրան-8» միջազգային կինոփառատոնի  փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ միջազգային ժյուրիները հայտնել են հաղթողների անունները:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ ստացավ իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն»ֆիլմը, «Արծաթե ծիրանը» գնաց Հարավային Կորեա` Փարկ Չուն-բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմի համար:

Այս անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ Պաուլա Մարկովիչը` «Պարգևը» ֆիլմի համար: Այս ֆիլմը նաև արժանացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին:

Միջազգային վավերագրական ֆիլերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ շնորհվել է  Ալեքսանդր Նանաուի «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի» ֆիլմին, «Արծաթե ծիրան»` «Ամառային արոտավայր». ռեժիսորներ` Լին Թրու, Նելսոն Ուոքեր , Ցերինգ Պերլո:

«Հատուկ հիշատակում» մրցանակը տրվել է  Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ» ֆիլմին:

Հայկական համայնապատկեր անվանակարգում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Հարութ Շատյանին`  «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար: Այս ֆիլմը արժանացել է նաև  Բրիտանական Խորհուրդի սահմանած մրցանակին, ինչպես նաև ստացել է «Նուարդ» մրցանակ:

Հայկական համայնապատկերի «Արծաթե ծիրան» շնորհվել է  Էմիլ Մկրտչյանին` «Տիեզերանավը» ֆիլմի համար, «Հատուկ հիշատակում»` Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմին:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում «Ոսկե ծիրանի» է արժանացել Պյոտր Սուբոտկոյի «Գլազգո» ֆիլմը, «Հատուկ հիշատակում»` Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվ» ֆիլմը:

FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակը  ստացել է Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը, իսկ Էկումենիկ կամ Եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակ շնորհվել է Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմին:

Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ է շնորհվել Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմին:


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/134060/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 910 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0