Շաբաթ, 27.04.2024, 06:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » «Ոսկե ծիրան». Կայացավ Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմի երևանյան պրեմիերան
14:49
«Ոսկե ծիրան». Կայացավ Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմի երևանյան պրեմիերան
Բրեյդեն Քինգ
Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմը ընդգրկված էր «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում:

«Ֆիլմի պրեմիերան եղել է մի քանի քաղաքներում, սակայն ինձ համար ամենահուզիչը ֆիլմը Հայաստանում ցույցադրելն էր, որովհետև այն վերադարձավ «տուն»: Ինձ համար մեծ հաճույք էր աշխատել հայ դերասանների հետ»,- ասուլիսի ժամանակ ասաց Քինգը:

«Ֆիլմում նկարահանվել են նաև պատահական մարդիկ: Այն զուտ հոլիվուդյան ֆիլմ չէ, այն ինձ համար ուղևորություն է: Մենք մտադրություն ունեինք կազմել կինոքարտեզ: Մեզ համար պետք է օրիգինալ վայր, հայտնիից գնալ դեպի անհայտ և սեփական փորձառությունից գնալ անհայտ փորձառություն: Դա ես կարող եմ համեմատել սիրային կապի հետ»,- հավելեց ռեժիսորը: Ռեժիսորը նաև նշեց, որ ֆիլմի սցենարը գրելիս դեռ ընտրված չէր երկիրը, և դերասաններն իրենց ազգային կոլորիտով ինչ-որ չափով մասնակցությունն են ցուցաբերել ֆիլմի ստեղծման մեջ:

Ֆիլմի հերոսը` Ուիլը Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է: Մի առավոտ գյուղական հյուրանոցում նա հանդիպում է Կատարինեին` մի հայրենադարձ հայ լուսանկարչուհու, ով երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել: Երկու միայնակ ճամփորդների միջև գրեթե վայրկենական, չգիտակցված կապ է ստեղծվում, նրանք ներքին մղումով որոշում են միանալ: Ի վերջո, Ուիլը գտնում է, որ երկիրն անպետք տվյալների աղբյուր է, մինչդեռ ըստ Կատարինեի` հայրենի տան հետ իր հարաբերությունները վերահաստատելու միջոց է:

Բրեյդեն Քինգը ծնվել է 1971 թ-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում:1993-ին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցը: Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում և աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ: Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները: Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում և հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը և այլն: Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆորնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում և այլուր: Նրան շնորհված պարգևների թվում են Կաննի ԿՓ-ի Ատելյեի մրցանակը և NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի ԿՓ-ում 2008-ին, Արտհաուսային և փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011-ին Բեռլինի ՄԿՓ-ում և այլն: Քինգի վերջին` «Այստեղ» խաղարկային ֆիլմի պրեմիերան կայացել է 2011-ին Սանդենսի և Բեռլինի ԿՓ-երում:

Ֆոտոշարք
 

Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74329/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 760 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բրեյդեն Քինգ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0