Ուրբաթ, 26.04.2024, 20:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Ոտնձգություն՝ հանցագործության աստիճանի. Սամվել Կարապետյան
13:09
Ոտնձգություն՝ հանցագործության աստիճանի. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան
«Ոտնձգություն՝ հանցագործության աստիճանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջին օրերի ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած Գանձասարի վանական համալիրի երեսպատման աշխատանքներն այսպես որակեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ այս ոտնձգության հիմքում անգրագետ հայրենասիրությունն է։

«Գանձասարի վանական համալիրը ընդունված է համարել 13-րդ դարի շինություն, սակայն այն հնարավոր է նաև կառուցված լինի շատ ավելի վաղ, քանի որ Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1216-1236 թթ.»,- նշեց հուշարձանագետը՝ տեղեկացնելով, որ մինչ այսօր եղել են մի քանի հիմնավոր՝ 17-րդ դարում, մասնակի՝ 19-20-րդ դդ. սկզբներին նորոգություններ, սակայն դրանք հին շարին այնքան հարազատ են եղել, որ չեն նշմարվում։ Նա նաև նշեց, որ այս տեսակ ոտնձգությունները իրենց նախապատմությունն ունեն, ինչպես օրինակ Մեծշեն գյուղի Պարիմպիժ վանքի պատմությունը, որն այժմ գրեթե անճանաչելի է, նույն կերպ են վարվել նաև Շոշկավանքի նկատմամբ։

Խոսելով պետական մարմինների ներգրավվածության մասին՝ Ս. Կարապետյանն ընդգծեց, որ պետական մարմինը դեռևս փետրվար ամսին իր կարծիքը հայտնած է եղել և այսպիսի երերսպատումը անհանդուրժելի է համարել, որը հաշվի չի առնվել հովանավոր Լևոն Հայրապետյանի կողմից՝ ունենալով թեմի առաջնորդի հովանավորությունը։

«1989 թ.-ից Գանձասարի վանական համալիրի վերականգնման նախագիծ է եղել, որի մասին խոսել է նաև ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը՝ ասելով, որ այն կարելի էր անվճար տրամադրել այն մարդուն, ով կցանկանար սկսել վերականգնման աշխատանքները։ Այս նախագիծն առաջարկվել է նաև մեկենասին, սակայն նա որոշել է ինքնագործունեությամբ զբաղվել։ Այսպիսի դեպքերում անհրաժեշտ են պատժամիջոցներ, քանի որ նման մոտեցման իրավունք չկա»,- նշեց հուշարձանագետը՝ ցավով հավելելով, որ իր պրակտիկայում հանդիպած այսպիսի դեպքերը պետական մարմինները լուծել են դատական միջամտությամբ։

 
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26398.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 653 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան, Գանձասար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0