Շաբաթ, 20.04.2024, 08:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Ուկրաինայում բացվելու է Վ. Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսը
22:02
Ուկրաինայում բացվելու է Վ. Սուրենյանցի աշխատանքների ցուցահանդեսը
Վարդգես Սուրենյանց
Հուլիսի 2-ին Ուկրաինայի գրականության ազգային թանգարանում բացվելու է գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1924 թթ.) աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվելու Հայաստանի և Ուկրաինայի նախագահները, իսկ բացմանը ելույթով հանդես է գալու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ցուցահանդեսը բացվելու է Ուկրաինայում հայկական մշակույթի օրերի շրջանակներում:

Ցուցահանդեսին ներկայացվելու են Սուրենյանցի ավելի քան 20 գեղանկարներ, 10-ից ավելի գծանկարներ, Ա. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի ձևավորումները, Օսկար Ուայլդի, հայկական հեքիաթների բազմաթիվ նկարազարդումներ: Ցուցահանդեսում ընդգրկվելու են նաև Յալթայի հայկական Սբ. Հռիփսիմե եկեղեցու նկարազարդումների էսքիզները, որոնք վերաբերում են Սուրենյանցի կյանքի ուկրաինական շրջանին: Ցուցահանդեսը ուղեկցվելու է նաև մեծանուն արվեստագետի կյանքին ու գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:

Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի Սուրենյանցի ֆոնդի լավագույն նկարներն են:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73699/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 668 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0