Ուրբաթ, 26.04.2024, 11:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » «Ուրախ հեքիաթները»` աշխարհի մանուկների նոր ուղեկից
18:53
«Ուրախ հեքիաթները»` աշխարհի մանուկների նոր ուղեկից
 Ռիչարդ Գիդաչյան
«Ուրախ հեքիաթներ քնից առաջ» մատենաշարով սկսել են հրատարակվել հայկական ժողովրդական եւ հայ գրողների հեղինակած հեքիաթները: Արդեն իսկ ընթերցողի սեղանին են Հ. Թումանյանի «Բարեկենդանը» եւ «Սուտասանը»' 15 լեզուներով' ներառյալ նաեւ հայերենը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մատենաշարի նախաձեռնող, հրատարակիչ Ռիչարդ Գիդաչյանը, հեքիաթները նաեւ ձայնասկավառակներ ունեն, որոնք վաճառվում են գրքույկի հետ միասին:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ում պատկանում է ձայնասկավառակում ընդգրկված հեքիաթներից մեկի երաժշտական ձեւավորումը, նշեց, որ իր համար ընդունելի չէ բոլոր հեքիաթների երաժշտական ձեւավորումը միեւնույն երգահանին վստահելը: «Ես կողմնակից չեմ, որ միանձնյա լինի այս աշխատանքը, քանի որ նույն ձեռագիրն է ստացվում: Բացի այդ, սա նաեւ հնարավորություն է հայ կոմպոզիտորների համար: Ճիշտ կլինի, որ ամեն անգամ նոր հեղինակ լինի եւ նոր օրորոցային մատուցվի երեխաներին»,- ասաց կոմպոզիտորը:

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի գնահատմամբ' այսպիսի աշխատանքը «շնորհակալ» անվանելը քիչ է, այն ավելին է: Գրողը նշեց, որ սա գովելի ձեռնարկ է եւ շարունակականության արժանի: Բանախոսները նկատեցին, որ մանկական գիրքը լավն է, եթե վաճառվում է, իսկ այս գրքերը լավ են վաճառվում:

Հեքիաթները թարգմանված են չինարեն, ճապոներեն, հունարեն, հնդկերեն, թուրքերեն, քրդերեն, եվրոպական գրեթե բոլոր լեզուներով' իտալերեն, ֆրանսերեն եւ այլն:

Թարգմանության աշխատանքը վստահված է մասնագետներին' արհեստավարժ դասախոսների, ովքեր նաեւ լեզվակիր են: Հնդկերեն տարբերակի ժամանակ դարձվածքների ճիշտ թարգմանության խնդիր է եղել, սակայն դա եւս բարձր մակարդակով է արվել: Ուկրաիներեն թարգմանությունը եւ ձայնագրությունը, իր իսկ ցանկությամբ, կատարել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Հեքիաթների հատուկ ընտրություն է կատարվում: Ռ. Գիդաչյանի խոսքով' իրենք ընտրում են միայն «ուրախ հեքիաթներ», որպեսզի մանուկների համար քնից առաջ կարդան: Հեքիաթները հրատարակվում են առավելագույնը 100 օրինակով: Առաջիկայում նախատեսվում է հրատարակել «Տերն ու ծառան»:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660719/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 926 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռիչարդ Գիդաչյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0