Ուրբաթ, 19.04.2024, 04:33
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Ուխտավորներից շարունակում են գումար գանձել
13:38
Ուխտավորներից շարունակում են գումար գանձել
«Խոսրովի անտառ» պետական արգելոց
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը բազմիցս անդրադարձել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին:

Նախօրեին Հայաստանի կառավարությունը հաստատել է արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիթորինգի ենթարկել ավելի քան 300 հուշարձաններ` դրանք վերականգնելու և բարեկարգելու նպատակով։

Բարձր գնահատելով կառավարության քայլը` երիտասարդական նախաձեռնությունը միաժամանակ հայտնում է, որ չփարատված է մնում «Ճանաչիր քո երկրի» կողմից 2 ամիս առաջ բարձրացված խնդիրը` արգելոցի տարածքում գտնվող սրբատեղիներ այցելող ուխտավորներից 3000-ական դրամ գանձելու վերաբերյալ։

Խոսրովի անտառի տնօրենը հունիսի սկզբին փորձեց արդարացնել ուխտավորներից գումարի գանձումը «Հայաստանում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությամբ»:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունն առաջարկում է ամսական առնվազն մեկ անգամ Խոսրովի անտառում գտնվող սրբատեղիների ուխտավորների համար կազմակերպել այսպես կոչված «բաց դռների օր»:

Խնդրի լուծման հարցում «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը ապավինում է վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/15/khosrov-forest/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 638 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Խոսրովի անտառ» պետական արգելոց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0