Ուրբաթ, 19.04.2024, 14:28
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Փարաջանով. արվեստի կործանված գլուխգործոցը (տեսանյութ)
13:30
Փարաջանով. արվեստի կործանված գլուխգործոցը (տեսանյութ)
Սերգեյ Փարաջանով
1990 թվականի հուլիսի 20-ին Երեւանում վախճանվեց Սերգեյ Փարաջանովը: Նրան հողին հանձնեցին հուլիսի 25-ին, Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: 1994-ին Ռոն Հոլուեյը նկարահանեց «Փարաջանով. Ռեքվիեմ» վավերագրական ֆիլմը, որը կարող եք դիտել այստեղ… Այդ օրերի մասին Տոնինո Գուերան գրել է. «…Երբ Երեւանում թաղում էին ռեժիսոր Փարաջանովին, մոտ քառասուն աստիճան շոգ էր: Քաղաքը կանգ էր առել, որպեսզի պատվի իր մեծ արվեստագետին: Արեւը կանգնած էր զենիթում, եւ ստվերները մարդկանց ոտքերի ու տների տակից չէին հեռանում: Օդը եռում էր բերանում, եւ ցայտաղբյուրները չոր էին:

Երկու ժամվա ընթացքում Երեւանի փողոցներով շարժվում էր ցավից ու ծարավից սեւացած, մարդկանց մռայլ ստվերը: Մինչեւ որ մեկը դիմեց իրենց տների զովության մեջ մնացած ծերունիներին, եւ այդժամ բացվեցին պատուհաններն ու առաջին հարկի դռները եւ ջրով լի բաժակներով ձեռքեր հայտնվեցին, որ ձգվում էին դեպի թաղման թափորը:

Մարդկանց վիթխարի, ձգվող շղթան բաց դագաղի ետեւում, ուր ննջում էր Փարաջանովը, հալչող սառույցի կտորներով պատված, սկսեց ցրվել: Մարդիկ վազեցին դեպի այդ բաժակները: Աղոթքի կոծերը թաղվեցին ջրի համար վիճող ձայների աղմուկում, եւ այդպես շարունակվեց մինչեւ գերեզմանոց, ուր գիշերով, ձեռքերով փոս էր փորվել, ինչպես ընդունված է անել պաշտելի մարդկանց համար:

Լուսանկարիչը, ում բախտ չէր վիճակվել լուսանկարել Փարաջանովին ողջ, կարող էր այժմ պատկերել նրան անշարժ` դագաղի մեջ:  Ցավոք, ողջ ժապավենը լույս էր տեսել, հնարավոր է, որ դա ռեժիսորի վերջին կատակն էր: Երբ մարմինը շիրիմ իջեցրին, մարդիկ ծնկի եկան ու սկսեցին դագաղի վրա բռերով հող լցնել, մինչեւ որ դատարկությունը լցվի…»:

«… մարդու ստեղծագործական տասը տարին լափեցին, բեկեցին սքանչելի թռիչքը: Սարսափելի էր բանտից նոր դուրս եկած Փարաջանովին տեսնելը: Ինչ գեղեցիկ տղամարդ, ինչ գեղեցիկ գոյություն էինք բանտ ղրկել եւ ինչ ետ ստացանք՝ արվեստի կործանված գլուխգործոց…»,- սա արդեն Հրանտ Մաթեւոսյանն է:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/22/parajanov/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 1288 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերգեյ Փարաջանով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0