Ուրբաթ, 26.04.2024, 22:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Փարաջանովի մասին ֆիլմ` Ս. Ավետիքյանի դերակատարմամբ
14:25
Փարաջանովի մասին ֆիլմ` Ս. Ավետիքյանի դերակատարմամբ
Սերգեյ Փարաջանով
2012 թվականին հանդիսատեսի դատին կհանձնվի Սերգեյ Փարաջանովի մասին մի ֆիլմ' հայկական, ֆրանսիական, ուկրաինական եւ վրացական կողմերի ներգրավվածությամբ: Ֆիլմի գլխավոր դերակատարը եւ համառեժիսորը ֆրանսահայ հայտնի դերասան եւ ռեժիսոր, 2010 թ-ի Ոսկե արմավենու դափնեկիր Սերժ Ավետիքյանն է:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, նմանատիպ ֆիլմի պատրաստումը չափազանց կարեւոր իրադարձություն է, որովհետեւ Սերգեյ Փարաջանովը ճանաչված է ամբողջ աշխարհում: «Ուրախ եմ, որ գլխավոր դերը ստանձնելու է Սերժ Ավետիքյանը, ով ֆրանսիական կինեմատոգրաֆիայի նշանավոր դեմքերից մեկն է»,- նշեց նա: Սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի խոսքով' ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է դեռեւս 2 տարի առաջ: Ծրագիրը բավականին երկար ճանապարհ է անցել, գրվել եւ փոփոխվել է սցենարի շուրջ 5 տարբերակ: «Բայց մենք դժվարություններից չէինք վախենում, քանի որ ի սկզբանե գիտեինք' մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա»,- նշեց Օ. Ֆետիսովան' հավելելով, որ ծրագիրն արդեն ներկայացվել է մի շարք ֆորումներով:

Նրա խոսքով' գլխավոր դերակատարի ընտրությունը եղել է բարդ գործընթաց: «Բայց ինձ օգնեց հայ նշանավոր ռեժիսոր Ռոման Բալայանը, ով եղել է Ս. Փարաջանովի ընկերն ու մտերիմը»,- ասաց նա:

Սերժ Ավետիքյանի հավաստմամբ'սկզբում իր համար դժվար է եղել ֆիլմում նկարահանվելու որոշում կայացնելը: «Բայց երբ ես կարդացի ֆիլմի սցենարը, այնքան հուզվեցի, որ որոշումը կայացրեցի միանգամից»,- ասաց նա' ավելացնելով, որ գուցե ճակատագրով է նախատեսված այդ ֆիլմում նկարահանվելը: «Ֆիլմը զուտ կենսագրական չէ, այլ պատկերում է Փարաջանովի զգացմունքային ու ստեղծագործական աշխարհը»,- նկատեց նա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658278/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 718 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերգեյ Փարաջանով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0