Ուրբաթ, 19.04.2024, 18:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Փարիզյան ասամբլեային «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ը կմասնակցի Անիի մասին բանաձեւով
18:08
Փարիզյան ասամբլեային «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ը կմասնակցի Անիի մասին բանաձեւով
Անի
Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը Փարիզում տեղի կունենա Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի' ԻԿՕՄՕՍ-ի 17-րդ Գլխավոր ասամբլեան, որի աշխատանքներին զուգահեռ' կանցկացվի գիտաժողով' «Ժառանգությունը զարգացման շարժիչ» խորագրով: Ինչպես 2005 եւ 2008 թվականներին գումարված գլխավոր ասամբլեաներին' «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ը ժառանգության մասնագետների ֆորումի քննարկմանը կներկայացնի հատուկ բանաձեւ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը, այդ բանաձեւը, որի նախագիծն արդեն ուղարկվել է Փարիզ, կվերաբերի հայկական կողմի մասնագիտական մասնակցության հիմնավորմանն Անիի երկու պատմաճարտարապետական հուշարձանների' Մայր Տաճարի եւ Ամենափրկիչ եկեղեցիների վերականգնողական եւ ամրակայման աշխատանքներին:

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի ծրագրերի շրջանակներում հաստատվել է, որ 2012 թվականին հիմնադրամն իր վրա է վերցնում Անիի երկու հուշարձանների վերականգնման եւ ամրակայման աշխատանքների ֆինանսավորման ու իրականացման պարտավորությունը: Գ. Գյուրջյանը նշեց նաեւ, որ հայկական բանաձեւը սոսկ զգայական շարադրանք չէ. «Բանաձեւը հիմնավորվում է կիսված ժառանգությունների վերաբերյալ մինչ օրս գոյություն ունեցող միջազգային հանձնարարականներով: Մասնավորապես' դեռեւս 2005 թվականին Չինաստանի Սիան քաղաքում աշխարհի ժառանգության մասնագետների ամենամեծ ֆորումի կողմից ընդունված հանձնարարականի համաձայն, որը, ի դեպ, ընդունվել է ԻԿՕՄՕՍ-ի եվրոպական ազգային կոմիտեների եւ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի առաջարկությամբ, շատ հաճախ ժողովուրդների մշակութային սահմանները չեն համընկնում պետական սահմանների հետ, եւ նմանատիպ դեպքերում նախապատվությունը պետք է տրվի տվյալ մշակույթի կրողներին' մասնակցելու հարեւան պետության տարածքում իրականացվող սեփական ժառանգության գիտական վերականգնման աշխատանքներին»,- ասաց Գ. Գյուրջյանը' հավելելով, որ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի բանաձեւը թեեւ Անիի ժառանգության մասին է, սակայն այն մեծ հաշվով վերաբերում է քաղաքական, կրոնական, էթնիկ եւ կամ այլ բնույթի տարաձայնությունների հետեւանքով փրկության կարիք ունեցող պատմամշակութային հուշարձաններին եւս: «Այս բանաձեւի ենթատեքստն ընդհանուր առմամբ այն մասին է, որ պետք է հարգել պատմությունն ու մշակույթը: Մի կարգախոս, որով այսօր առաջ են ընթանում աշխարհի ժողովուրդները եւ ժառանգության պահպանությունը սատարող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները», - ընդգծեց նա' հավելելով, որ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի այս բանաձեւը փորձ է' ապավինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պաշտոնական գործընկերությանն ու այս կառույցների միջնորդությամբ մասնակցել 2012թ. Անիում մեկնարկող աշխատանքներին: Գ. Գյուրջյանը հավաստիացրեց, որ փարիզյան ասամբլեային հայկական կողմը հանդես կգա հնարավորինս ներկայացուցչական կազմով: Նա լիահույս է, որ հայկական կողմի բանաձեւին կաջակցեն այլ ազգային ու գիտական կոմիտեները:

Տեղեկացնենք, որ ԻԿՕՄՕՍ հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեաները տեղի են ունենում երեք տարին մեկ պարբերականությամբ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659409/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 744 | Ավելացրեց: admin | Տեգեր: Անի, ԻԿՕՄՕՍ/Հայաստան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0