Երեքշաբթի, 01.07.2025, 04:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Փաստագրական յոթ ֆիլմ` մեկշաբաթյա ճամբարի արդյունքում
16:14
Փաստագրական յոթ ֆիլմ` մեկշաբաթյա ճամբարի արդյունքում
ԱՄՆ-ի դեսպանատանն
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատանն օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Փաստագրական ֆիլմերի եւ մեդիայի ամառային դասընթացի փակման արարողությունը, որն անցկացվել է դեսպանության աջակցությամբ: Օգոստոսի 10-17-ն անցկացված ամառային ճամբարին մասնակցել են 15 երիտասարդներ` Հայաստանի մարզերից եւ «Մանանա» երիտասարդական կենտրոնից, ովքեր կենտրոնի դասընթացավարների, ինչպես նաեւ ԱՄՆ-ից հրավիրված ռեժիսոր Ջոնաթան Բուգերի մասնակցությամբ ուսումնասիրել են փաստագրական ֆիլմերի ստեղծման մեթոդները` ծրագրի ավարտին ներկայացնելով 7 կարճամետրաճ ֆիլմ: Վերջիններս ներկայացնում են միգրացիայի ազդեցությունը ընտանիքների վրա, մանկատան առօրյան եւ գյուղաբնակ կանանց բիզնես նախաձեռնությունները: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն, ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշեց, որ երիտասարդներին բավականին հետաքրքիր աշխատանք է վսհատվել, քանզի փաստագրակական ֆիլմերը հնարավորություն են տալիս իրերը ներկայացնել այնպես, ինչպես դրանք կան իրականում: «Փաստագրական ֆիլմերը հաճախ շատ ավելի մեծ նշանակություն են ունենում, քան թերթերի հրապարակումները, եթերով հեռարձակված հաղորդումները: Դրանք հասարակությանը ծառայելու արդյունավետ միջոց են»,- ընդգծեց Բ. Դոնահյուն` հույս հայտնելով, որ երիտասարդների պատրաստած բոլոր ֆիլմերը դրական արձագանք կստանան: «Մանանա» երիտասարդական կենտրոնի տնօրեն Ռուզան Բաղդասարյանի խոսքով` ճամբարի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել ոչ միայն փաստագրական ֆիլմերի ստեղծման հմտություններ ձեռք բերել, այլ նաեւ նրանց ուսուցանվել են ֆոտոլրագրություն, լրագրություն: Ըստ նրա` մասնակիցները շարունակելու են նկարահանել իրենց համայնքների հիմնախնդիրների մասին այլ կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաեւ պատրաստել տեղեկատվական նյութեր, որոնք պետք է տեղադրվեն «Երիտասարդ լրագրողներ» նորաստեղծ կայքում:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661292/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 640 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
Երկ Երք Չր Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0