Հինգշաբթի, 25.04.2024, 00:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Փաստի առաջ են կանգնեցրել Գյումրիի քաղաքապետին. Վահան Թումասյան
16:49
Փաստի առաջ են կանգնեցրել Գյումրիի քաղաքապետին. Վահան Թումասյան
 Վահան Թումասյան
Գյումրիի «Շիրակ» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, անդրադառնալով երեկ կառավարության այն որոշմանը, համաձայն որի՝ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը՝ Գյումրու Աբովյան փողոցի թիվ 218 հասցեում գտնվող՝ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում, «Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց, որ վարչապետը Գյումրիից ոչ մի առաջարկություն չի ստացել որմնանկարները սեփական ուժերով վերականգնելու վերաբերյալ:

«Մենք կողմ էինք, որ որմնանկարները տեղադրվեին մշակութային օջախներում, ոչ թե սեփական օբյեկտում ու քաղաքապետարանում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ «աֆերիստ քայլով» ինչ-որ տեղ փաստի առաջ են կանգնեցնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ասելով. «Ուզո՞ւմ էիր որմնանկար՝ ստացի՛ր»:

Բացի դրանից՝ «Գորգ են գործում» որմնանկարն իրականում տեղադրվելու է Կումայրի թանգարան-արգելոցում կառուցված, անհատի պատկանող ռեստորանահյուրանոցային համալիրում: «Ի՞նչ է, Ձեր կարծիքով, «Արմենիա Մարիոթը» պատմամշակութային կոթո՞ղ է»,- զայրացած ասաց «Շիրակ» ՀԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ կառավարությունն իր որոշման մեջ դիտավորյալ է գրել՝ «Գյումրու Աբովյան փողոցի թիվ 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահ»:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28305.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 731 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վահան Թումասյան, Մինաս Ավետիսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0