Ուրբաթ, 26.04.2024, 08:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » ՓԷՆ միջազգային ակումբը «Գյավուր թաղ» գիրքն ընտրել է որպես ամսվա գիրք
02:14
ՓԷՆ միջազգային ակումբը «Գյավուր թաղ» գիրքն ընտրել է որպես ամսվա գիրք
Մկրտիչ Մարկոսյան
ՓԷՆ միջազգային ակումբների ֆեդերացիայի (ՓԵՆ ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921թ.։ Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն poets–պոետներ, essayists–էսսեիստ և novelists–նովելիստ բառերի առաջին տառերից։ Հապավումը համընկնում է «pen» բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է գրիչ-Ակունքի խմբ.) ներկայացուցչությունը Թուրքիայում օգոստոս ամսին հայ գյուղագրական գրականության վերջին ներկայացուցիչներից Մկրտիչ Մարկոսյանի` «Արաս» հրատարակչության կողմից մեկ հատորով ու երեք լեզուներով (թուրքերեն-հայերեն-քրդերեն) տպագրված «Գյավուր թաղ» գիրքն ընտրել է որպես «Ամսվա գիրք»:

«Սույն գիրքը կոչ է անում մշակութային բազմազանությամբ հարուստ մեր հասարակության մեջ ավելի խորը ընկալել բոլորին և կարևոր ներդրում է խաղաղության մեջ զարգանալու առումով» հիմնավորմամբ ամսվա գիրք ընտրված «Գյավուր թաղ»-ը հրատարակվել էր 1992 թ. և այնուհետև ունեցել նոր հրատարակություններ:

Մկրտիչ Մարկոսյանն իր ստեղծագործություններում սեփական ծննդավայրը` Դիարբեքիրը, մեզ է ներկայացնում իր հայով, ասորիով, քաղդեացիով, հրեայով, եզդիով, թուրքով ու քրդով, միայն իրեն հատուկ լեզվով, ուրախությամբ ու տխրությամբ: «Արաս» հրատարակչատան բծախնդիր աշխատանքի արդյունքում երեք լեզուներով տպագրված «Գյավուր թաղ»-ը իսկական նվեր է, որը մատուցվել է, որպեսզի Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) տարածքների բոլոր հին լեզուների` խաղաղության մեջ կողք կողքի գոյատևելու բաղձանքը դառնա իրականություն:

Ո՞վ է Մկրտիչ Մարկոսյանը

Մկրտիչ Մարկոսյանը ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 23-ին Դիարբեքիրի Հանչեփեք (Գյավուր) թաղամասում: Կրթությունը ստացել է Սյուլեյման Նազիֆի անվան տարրական և Զիա Գյոքալփի անվան միջնակարգ դպրոցներում, այնուհետև` շարունակել Ստամբուլի Պեզճյան միջնակարգ դպրոցում և Կենտրոնական վարժարանում: Ավարտել է Ստամբուլի համալսարանի Գրականության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը:

1966-1872 թթ. եղել է Ստամբուլի Սկյուտար շրջանի Սելամսըզ թաղամասում գտնվող Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական վարժարանի տնօրենը` միաժամանակ այստեղ դասավանդելով փիլիսոփայություն, հոգեբանություն, հայերեն լեզու և գրականություն: Անդադար ստեղծագործել է: «Մարմարա» օրաթերթում տպագրված հայերեն պատմվածքների մի մասը հրատարակել է «Մեր այդ կողմերը» վերնագրով գրքում (1984 թ.), որի համար էլ 1988 թ. արժանացել է Էլիզ Քավուքչույան գրական մրցանակին (Փարիզ-Ֆրանսիա), որը հանձնվում է հայերենով ստեղծագործող գրողներին:

Թարաֆ


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11765

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 967 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գյավուր թաղ, Մկրտիչ Մարկոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0