Շաբաթ, 20.04.2024, 15:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Փոփ-արտ ուղղության հիմնադիր Վիկտոր Վազարելին՝ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում
14:53
Փոփ-արտ ուղղության հիմնադիր Վիկտոր Վազարելին՝ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում
 Վիկտոր Վազարելի
«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը պատրաստվում է սեպտեմբերի սկզբին հանրությանը ներկայանալ նոր ցուցադրությամբ: Կբացվի ծագումով հունգարացի քանդակագործ, նկարիչ, փոփ-արտ ուղղության հիմնադիր Վիկտոր Վազարելիի ցուցադրությունը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի ու մարքեթինգի բաժնի տնօրեն Աննա Սիմոնյանը:

«Դա եզակի ցուցահանդես է, քանի որ Վիկտոր Վազարելին համարվում է 20-րդ դարի ամենաակնառու նկարիչներից, արվեստագետներից մեկը: Ներկայացնելու ենք հաստոցային գրաֆիկայի նմուշներ՝ Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուից»,- տեղեկացրեց Ա. Սիմոնյանը՝ նշելով, որ ցուցադրության կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսի շրջանակներում երկու կրթական ծրագիր կմեկնարկի. մեկը՝ 6-12 տարեկան, մյուսը՝ 12 տարեկանից բարձր երեխաների համար:

Ինչ վերաբերում է արվեստի կենտրոնում արդեն ավանդական դարձած դասական ու ջազային երաժշտության երեկոներին, ապա նա նշեց, որ համերգային ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:

«Վաղը ելույթ կունենան Տոնոյան քույրերը, կլինի կամերային երաժշտության երեկո, օգոստոսի 24-ին հանդես կգա «Խաչատուրյան» տրիոն, օգոստոսի 27-ին՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբը»,- նշեց Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ «Ճանապարհորդող նոտաներ» փառատոնի համերգներից մեկը ևս կանցկացվի արվեստի կենտրոնում:

«Յուրաքանչյուր շաբաթ օր մարդիկ կարող են շրջայց կատարել թանգարանի ողջ տարածքում, ստանալ թանգարանի ու ցուցանմուշների մասին անհրաժեշտ տեղեկատվություն՝ սկսած բակում տեղադրված արձաններից մինչև ցուցասրահներ»,- հավելեց վերջինս:

Ցուցասրահներում ներկայում հնարավոր է դիտել Ջ. Գաֆեսճյանի հավաքածուի ընտրանին, Խանջյան սրահում՝ Խանջյանի որմնանկարները, «Սասունցի Դավիթ» սրահում՝ չեխ Լիբենսկի Բրեխտովայի «Հայաստանի համար», Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր ու պատկերներ» ցուցադրությունները:
 

Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30254.html

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 1262 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վիկտոր Վազարելի, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0