Ուրբաթ, 19.04.2024, 11:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 1 » Փոքրերը պիտի ուրախ մեծնան, որ զորեղ ըլլան. Մարթեն Յորգանս
01:46
Փոքրերը պիտի ուրախ մեծնան, որ զորեղ ըլլան. Մարթեն Յորգանս
Մարթեն Յորգանս
«Հայաստանի մեջ ամեն ինչ հրաշք է ինձի համար. գիշերները որ չքնանամ ալ, չեմ հոգնար»,- հյուրընկալվելով «Ուրվագիծ» հաղորդմանը՝ ասաց մանուկների սիրելի հայ կոմպոզիտոր և երգիչ Մարթեն Յորգանսը։

Հայաստանում նա հայտնի է որպես «Ճկույթիկ», փոքրերի երգիչ. «Մեծերն ալ ինձի փոքրերու պես կսիրեն, ես ալ իրենց ադպես կսիրեմ»։ Պատմելով իր երգերի մասին՝ նա նշեց, որ չի կարող ասել, թե գրում է իր երգերը, դրանք «ծնվում են փոքրիկներու ինձի տված հայացքով»։ Դիտարկմանը, որ իր երգերը հայ փոփ երգերից էապես տարբերվում են իրենց թեթև, ուրախ բնույթով՝ Յորգանսն արձագանքեց. «Փոքրերը պիտի ուրախ մեծնան, իրենց ուրախ երգեր պետք են, որ զորեղ ըլլան»։

Հայ երաժշտարվեստն, իր կարծիքով, շատ փոփոխություններ է կրել. «Երաժշտության մեջ ամեն ինչ փոխվել է. հայկականը կեցած է, անոր կողքին կա ամերիկյանը, այլ»,- ասաց նա՝ նշելով, որ նման զարգացումը բնական է աշխարհի դեմ բացված հասարակության համար։

«Հայկական երգերու բառերը ամենեն լավն են,- նշեց Յորգանսը։- Չեմ ասեր, թե բոլոր երգերը որակավոր են։ Քիչ մը հակառակ եմ ամերիկյան երգերու ընդօրինակելն ու անոնց պես երգելը։ Անքան տաղանդ, որ հայերն ունին, պետք չէ, որ ընդօրինակելու վրա ծախսին, պետք է որ ադ որակին նորը ստեղծեն»։ Յորգանսը խորհուրդ տվեց հայ երգիչներին. «Երգ ըստեղծեցեք, ոչ թե ընդօրինակեք»։

Ռաբիսն, ըստ Յորգանսի, Հայաստանին ռիթմն է՝ «ըսել է թե՝ ռաբիսը պետք է. սակայն ատոր մեջ ալ լավ անողներ կան, վատ անողներ կան. մտիկ ընենք լավ անողները»։ Անդրադառնալով շուկայական հարաբերություններում որակը կորցնող արվեստին՝ նա ասաց, որ քննադատել չի կարող, քանի որ միշտ եկել է Հայաստան բարեգործական նպատակներով, իսկ Հայաստանի երգիչները ստիպված են այստեղ բիզնես անել։

Միայն Համալիրում Յորգանսն 94 համերգ է տվել. նա Հայաստան է եկել 1988-1992-ին՝ ամեն տարի, 1996-ին և 2008ին՝ հայրենիքի համար քաղաքական և սոցիալական առումով բախտորոշ ու ծանրագույն շրջաններում։ Սակայն ինքը քաղաքականությունից իրեն հեռու է պահում և խոսում է միայն իրեն շատ անհանգստացնող մեկ հարցի մասին. «Ես շատ կփափագեմ, որ ժողովուրդին թիվը ավելանար, ոչ թե պակսեր։ Ինչքան որ կրնաք, հոս կեցեք, որովհետև մենք բոլոր հայերս՝ Սփյուռքի ու Արցախի ու Հայաստանի, կուզենք որ Հայաստանը զորանա։ Փոքր է Հայաստանը, անոր համար ամեն մեկ կետ արժեք ունի, ոսկի է»։
 

Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/29/martenyorgants1/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1417 | Ավելացրեց: admin | Տեգեր: ռաբիս, Մարթեն Յորգանս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0