Հինգշաբթի, 18.04.2024, 10:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Փորձագետ. կրոնական փոքրամասնություններին իրավաբանական անձի կարգավիճակ տալը կարևոր է Վրաստանի միջազգային վարկանիշի համար
20:29
Փորձագետ. կրոնական փոքրամասնություններին իրավաբանական անձի կարգավիճակ տալը կարևոր է Վրաստանի միջազգային վարկանիշի համար
Վրաստան
Ըստ վրացական մամուլի տեղեկատվության` հինգշաբթի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է կրոնական կազմակերպություններին, այդ թվում` Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին օրինագիծը:

Վրաստանի խորհրդարանի կողմից շաբաթասկզբին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունվել են այս փոփոխությունները, թեև նախօրեին Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդը կոչ էր արել վետոյի իրավունքով կանխել օրինագծի ընդունումը:

Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքում արված փոփոխություններով նախատեսվում է իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում նաև` Հայ Առաքելական եկեղեցուն:

Արդեն մի քանի տարի Վիրահայոց թեմի կողմից բարձրացվող այս հարցը առավել բարձր մակարդակում քննարկվեց հունիսին` Ամենայն հայոց կաթողիկոսի կատարած այցի ընթացքում, ով հանդիպել էր նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:

Այցից հետո Իլյա 2-րդի կողմից հնչեցին քննադատական ու հակասական կարծիքներ, և շատերը հույս չունեին, թե այս հարցն այսքան արագ լուծում կստանա:

Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանի` օրինագիծը Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունք է, որը ձեռք է բերվել կաթողիկոսի այցելության ընթացքում:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այս որոշումը կանխատեսելի արդյունք էր, քանի որ վերջերս միջազգային կրոնական կազմակերպություններն առավել համառորեն էին պահանջում նման օրինագծի ընդունումը:

«Սա, իհարկե, քաղաքական որոշում էր, որը դրական անդրադարձ կունենա Սաակաշվիլիի վարկի վրա միջազգային հանրության առաջ, խիստ ողջունելի է, սակայն պարզ է, որ դեռ խնդիրներ են լինելու պետության և եկեղեցու միջև»,-«ԱրմենիաՆաուին» ասում է քաղաքագետը:


Աղբյուր`http://www.armenianow.com/hy/arts_and_culture/30894/armenian_church_georiga_get_status

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 562 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Donte   (12.09.2012 03:43) [Նյութ]
A little rationality lifts the quality of the debate here. Thanks for cotrinubting!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0