Շաբաթ, 27.04.2024, 05:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Փորձում են եկեղեցին ավելի շատ ինտեգրել պետական կյանքին. Ա.Ավթանդիլյան
12:57
Փորձում են եկեղեցին ավելի շատ ինտեգրել պետական կյանքին. Ա.Ավթանդիլյան
Արթուր Ավթանդիլյան
Կառավարության կողմից եկեղեցական տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային սահմանելու երևույթը մեծ շղթայի մի օղակ է, որը բավականին երկար ժամանակ իրականացվում է կառավարության և վարչապետի կողմից, և որի հիմնական նպատակն է ապահովել եկեղեցու ավելի մեծ ինտեգրացիան պետական կյանքում: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը, նշելով, որ դա արվում է ի հեճուկս Սահմանադրության, ըստ որի՝ եկեղեցին և պետությունը միմյանցից անջատված են և ՀՀ-ն աշխարհիկ պետություն է:

Ա.Ավթանդիլյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի այն խոսքը, թե եկեղեցի-պետություն բաժանման հասկացությունն արդեն հնացած և արխայիկ է. «Դա ասում է մի գաղափարի մասին, որի համար Եվրոպայում 200 տարի արյուն է թափվել, որ եկեղեցին վերջապես բաժանվի բուն պետությունից: Իրեն իրապես աշխարհիկ համարող երկրում չի կարող արդարացում գտնվել այս քանակությամբ պետական կարգավիճակ ստացած պետական տոներին»:

Ա.Ավթանդիլյանի խոսքով, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ ամենի նախաձեռնողն ավելի շատ կառավարությունն է, թե՞ Արարատյան թեմի հոգևոր խորհրդի ատենապետը. «Կառավարությունը չի մերժում ոչինչ, ինչ առաջարկում է եկեղեցին, լինի դա նվիրատվություն, թե այլ բան: Կառավարությունը չի փորձում նույնիսկ առարկել: Օրինակ՝ ո՞ր երկրում է հնարավոր տեսնել, որ հոգևոր իշխանությունը՝ կաթողիկոսը, օրհնի պետական ինստիտուտների նորակառույց շենքերը, կամ դիպլոմներ հանձնեն մանկավարժականի շրջանավարտներին: Այստեղ տեսնում ենք հստակ քայլեր, որոնց հիմնական նպատակը նույնն է՝ պետական կյանքի մեջ կրոնական գործոնի չափն ավելի ու ավելի մեծացնելը»:

Եկեղեցին ունի մի շարք ֆինանսական արտոնություններ՝ ազատված է հարկերից, մաքսատուրքից, կոմունալ վճարներից, չի ներկայացնում կատարողական հաշվետվություն իր եկամուտների և ծախսերի հետ կապված, վերջին շրջանում հոգևորական այրերին ուղեկցող սկանդալները մեծապես ունեն ֆինանսական ու նյութական հիմքեր: «Փաստացի եկեղեցին ՀՀ-ում դարձել է տնտեսական դերակատար»,- արձանագրեց Ա.Ավթանդիլյանը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_28517.html


Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 673 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արթուր Ավթանդիլյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0