Հինգշաբթի, 18.04.2024, 10:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» խմբի հիմնադիրը լքել է խումբը
13:23
«Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» խմբի հիմնադիրը լքել է խումբը
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ
Emedia.am-ի տեղեկություններով,  «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» խմբի հիմնադիրը` Առնո Քուռը, լքել է խումբ:  Չնայած դրան, խումբը շարունակում է իր գործունեությունը և հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Հայ առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության և մշակույթի, հայ ինքնության պահպանման մեջ անգնահատելի և անուրանալի է: Հայ առաքելական եկեղեցին վեր է սոսկ կրոնական կազմակերպություն լինելուց և այն ազգային արժեք է, հայ ինքնության մի մաս: Այս եկեղեցու կենտրոնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իմաստուն հոգևոր առաջնորդությամբ:

Սակայն, ցավով փաստում ենք, որ ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն բավարար լրջություն և խոհեմություն չի ցուցաբերում՝ արհամարհելով հայ առաքելական եկեղեցու կարևորությունն ու իր ուսերի վրա դրված ողջ պատասխանատվությունը: Հայոց պատմությունից մեզ հայտնի երանելի հոգևորականների համեմատությամբ Գարեգին Բ-ն ուղղակի առաջնորդվում է հակաքրիստոնեական արժեքներով: Մասնավորպես, հայ առաքելական եկեղեցու ներկայիս կոռուպացված լինելը, ժողովրդի և եկեղեցու միջև առաջացած անջրպետը, հայկական գործողու խոնարհված եկեղեցիների կիսաավեր ու ապականված ներկայիս վիճակը, Երևան քաղաքի կենտրոնում կաթողիկոսի նոր նստավայրի անտեղի կառուցումը, և մի շարք այլ հանգամանքներ մեզ թույլ են տալիս պահանջել այս կաթողիկոսի հրաժարականը: Անհարիր է մեր եկեղեցուն ունենալ այսպիսի առաջնորդ, որը չի կարողացել հիմնավոր պատասխաններ տալ այս հարցադրումներին:

Այսպիսով, «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնությունը Ազգային Եկեղեցական Ժողովից պահանջում է Գարեգին Բ-ի հրաժարականը և պահանջում վերականգնել հայ առաքելական եկեղեցու երբեմնի դերն ու նշանակություն հայ ժողովրդի ինքնության կողմնորոշման և արժեքների վերաիմաստավորման այս դժվարին ժամանակաշրջանում: Սույն նախաձեռնությունը նաև ավելորդ չի համարում նշել, որ սա միմիայն հայ ժողովրդի պայքարն է և կոչ է անում այլ կազմակերպություններին ու անձանց, որոնք հետապնդում են այլ նպատակներ, քան նշված են վերևում, չմիջամտել և չնույնականացվել շարժմանը, քանի որ հարցն ավելի քան խորքային է»:


Աղբյուր`http://www.emedia.am/?module=article&utility=show_article&id_article=3537&lang=am

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 697 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0